Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ստեփան Մնացականյան

Ստեփան Մնացականյան

Վիճակագրական կոմիտեի նախագահ

Կենսագրական տվյալներ

Ծննդյան թիվը և վայրը
1957 թ. հուլիսի 1, ք. Երեւան

Կրթությունը
1979թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Ճյուղային էկոնոմիկաների ֆակուլտետը
Տնտեսագիտության թեկնածու է,Դոցենտ

Աշխատանքային գործունեությունը
1979 -1996 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի աշխատանքի էկոնոմիկայի և կազմակերպման ամբիոն, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ասիստենտ, դոցենտ
1992-1998 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմի սոցիալ-տնտեսական հարցերի փորձագիտական ծառայություն, գլխավոր մասնագետ
1996-1998թթ. ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ, Նախագահի տեղակալ
1998-2000թթ. ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար
2000թ.-2018թ. ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ
2018թ. մայիսի 21-ից - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ
1991թ.-ից առ այսօր դասախոսում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնում, որպես դոցենտ

Պարգևներ
1987թ. ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալ
2003թ. ՙԱնանիա Շիրակացու՚ մեդալ
2006թ. Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ
2015թ. ՙՀայրենիքին մատուցած ծառայությունների համար՚ 2-րդ աստիճանի մեդալ
2016 թ. ՄԱԿ-ի պարենի և գյուղանտնտեսության կազմակերպության մեդալ

Այլ տվյալներ
Հեղինակ է 40-ից ավելի գիտական աշխատությունների, հոդվածների:
2015թ.-ից ՙՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՚ պետական ոչ առևտրային կազմակերպության Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամ
2015թ.-ից ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի Եվրոպական վիճակագիրների կոնֆերանսի բյուրոյի փոխնախագահ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի: Անկուսակցական է: