Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Հինգշաբթի, 17 Մարտի 2005

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ անտառների վերականգնման և զարգացման... մանրամասն »

Հինգշաբթի, 17 Մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վերաբաշխում կատարելով «ՀՀ 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, գործադիրը 2005թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 10 մլն դրամ է հատկացրել ՀՀ Տավուշի մարզպետարանին՝ բնական աղետներից տուժած... մանրամասն »

Չորեքշաբթի, 16 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Աշոտ Հակոբյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Չորեքշաբթի, 16 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հասան Ալ-Ատրաշին, որը Հայաստանում է գտնվում մեր երկրի և ԱՄՀ-ի միջև գործակցության երկրորդ՝ եռամյա ծրագրի հետ կապված քննարկումների նպատակով: Նշելով, որ ՀՀ... մանրամասն »

Ուրբաթ, 11 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են ֆինանսների նախարարը, արտաքին գործերի, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսական... մանրամասն »

Ուրբաթ, 11 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով Պավել Եդիգարյանը և Արամ Դավթյանն ազատվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոններից:

Հինգշաբթի, 10 Մարտի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ տարածքում 2005թ. գարնանային հեղեղումների դեմ նախապատրաստական միջոցառումներ իրականացնելու նպատակով, կառավարությունը ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին... մանրամասն »

Երկուշաբթի, 7 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության խորհրդարանի՝ Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Կարևորելով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների հետագա զարգացումը,... մանրամասն »

Երկուշաբթի, 7 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական ուղերձը մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ

Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները... մանրամասն »

Ուրբաթ, 4 Մարտի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գրիգորի Միրզոյանը ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սլավա Ավանեսյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ