Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 10 հունվարի 2006

 


Այսօր տեղի է ունեցել «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Գոհունակություն հայտնելով հիմնադրամի 2005թ. գործունեությունից, վարչապետը գալիք տարում առավել արդյունավետ աշխատանք է մաղթել հիմնադրամին: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ նոր տարում աշխատանքները ժամանակին սկսելու և իրականացնելու նկատառումով, հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացվում հիմնադրամի 2006թ. գործունեության ծրագիրը, իսկ նախորդ տարում կատարված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը խորհրդին կներկայացվի փետրվարին:


Այնուհետև Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է «Համահայկական երիտասարդական միջազգային կենտրոն» հիմնադրամի 2006թ. գործունեության ծրագիրը և բյուջեի նախահաշիվը: Քննարկվել են Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնին վերաբերող և այլ հարցեր ևս:


Նախքան օրակարգի առաջին հարցը ներկայացնելը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սինանյանը համառոտակի անդրադարձել է հիմնադրամի անցած տարվա գործունեության հինական արդյունքներին, նշելով, որ տարեկան ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարվել են: Մասնավորապես, հիմնադրամն անդամակցել է «Եվրոպական երիտասարդական կենտրոնների ցանց» միջազգային կազմակերպությանը, ընդ որում՝ մուտքը եղել է բավական ակտիվ, անց է կացվել երիտասարդ ծրագրավորողների համահայկական մրցույթ, որը նախատեսվում է դարձնել պարբերական: Իրականացվել են տարեկան ծրագրից դուրս, ինչպես նաև համատեղ այլ միջոցառումներ:


Գործադիր տնօրենը զեկուցել է, որ 2006 թվականին նախատեսվում է իրականացնել մի շարք կարևոր ծրագրեր, այդ թվում՝ համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովը, միջմշակութային փառատոն, «Միջազգային երիտասարդական աշխատանք և համագործակցություն», «Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, ծրագրեր և կառույցներ» ծրագրերը:


Զեկուցողը նշել է, որ համահայկական երիտասարդական չորրորդ համաժողովի նպատակը 2002 թվականից Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում կազմակերպված նախորդ երեք համաժողովներում նախաձեռնված աշխատանքների շարունակականության ապահովումն է, համահայկական երիտասարդական համագործակցության դաշտի ընդլայնումը: Կարևոր նպատակներից են նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդումը, աջակցությունը գործող երիտասարդական կազմակերպություններին, երիտասարդության հարցերով զբաղվող այլ կառույցների հետ համագործակցության կայացմանը, համահայկական երիտասարդական ծրագրերի և քաղաքականության զարգացմանը նպաստելը: Նախատեսվում է նաև ապահովել սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչների ավելի լայն, ակտիվ և գործնական մասնակցությունը համաժողովի աշխատանքներին: Հարցի կապակցությամբ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է նաև տարվա կեսերին ներկայացնել վերլուծական հաշվետվություն՝ համահայկական երիտասարդական համաժողովների իրականացման արդյունքների, սփյուռքահայ համայնքներում հայապահպանման և երիտասարդությանը հայեցի դաստիարակություն տալու, հայրենիքի հետ կապելու խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ:


2006թ. նախատեսված միջմշակութային փառատոնը, ըստ Արմեն Սինանյանի, հիմնադրամը նախաձեռնում է իրականացնել՝ հաշվի առնելով միջազգային տարբեր գործընթացներում հայ երիտասարդի ինտեգրման կարևորությունը, ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանում: Փառատոնին կարող են մասնակցել արտերկրի ուսանողներ, երիտասարդներ, երիտասարդական կառույցների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ տարբեր բուհերում սովորող արտասահմանցի և հայ երիտասարդներ:


Գործադիր տնօրենը զեկուցել է, որ «Եվրոպական երիտասարդական քաղաքականություն, ծրագրեր և կառույցներ» ուսուցողական ծրագիրը հիմնադրամը նախատեսում է իրականացնել ոլորտային ՀԿ-ների աջակցությամբ՝ եվրոպական երիտասարդական քաղաքականության գործընթացներին Հայաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությունը զարգացնելու նպատակով: Մեկ այլ՝ «Միջազգային երիտասարդական աշխատանք և համագործակցություն» ուսուցողական ծրագիրը նպատակ ունի աջակցել երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների կողմից միջազգային ծրագրերի կազմմանն ու իրականացմանը, երիտասարդական աշխատանքում ակտիվորեն ներգրավված երիտասարդներին արդի միջազգային երիտասարդական աշխատանքի փորձի հետ ծանոթացմանը:


Զեկուցողը նշել է, որ Հիմնադրամի 2006թ. ծրագրում նախատեսված են միջազգային երիտասարդական աշխատանքի և համագործակցության ազգային երիտասարդական քաղաքականության տարբեր խնդիրներին նվիրված այլ միջոցառումներ ևս: Այդ թվում՝ երիտասարդական ուսումնասիրություններ միջազգային և համահայկական երիտասարդական աշխատանքին առնչվող տարբեր խնդիրների շուրջ, պետական և ոչ պետական երիտասարդական կառույցների անդամների և աշխատակիցների համար դասընթացների, սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում, ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառում, մասնավորապես, համահայկական երիտասարդական ինտերնետային հանգույցի ընդլայնում, աջակցություն տեղական երիտասարդական ՀԿ-ներին, տարբեր հրատարակումներ, տեսանյութերի պատրաստում:


Անդրադառնալով Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնի գործունեությանն առնչվող խնդիրներին, Արմեն Սինանյանն ընդգծել է, մասնավորապես, համագործակցության ակտիվացումը ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ու այլ գերատեսչությունների հետ:



 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ