Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 դեկտեմբերի 2005


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:


Հանձնաժողովը քննարկել է 8 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից մկրտարանի շենքի կառուցման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տուրիստական մուտքի վերանորոգման, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի հին մասնաշենքի հիմնանորոգման և խմելու ջրագծի անցկացման աշխատանքների, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երևանի «Նորքի մանկատուն» ՊՈԱԿ-ի ներքին ջեռուցման համակարգի շինմոնտաժային և մոտեցման աշխատանքների, գազատարների կառուցման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության համար բիտումի ներկրման, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2005-2010 թվականներին իրականացվող «Արաբկիր» բժշկական համալիր- երեխաների և դեռահասների ինստիտուտի նոր մանկաբուժական մասնաշենքի կառուցման ու հին մասնաշենքերի կապիտալ վերանորոգման ծրագրերը:


«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամը կիրականացնի «Գյումրի-6» ծրագիրը, որի նպատակն է Գյումրի քաղաքի թիվ 6 մանակապարտեզի շենքի կենցաղային պայմանների բարելավումը, իսկ «Ձեռք ձեռքի» հասարակական կազմակերպության կողմից 2005-2007 թվականներին կյանքի կկոչվի «Անվճար շարժական ատամնաբուժական կլինիկա» ծրագիրը:


Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ