Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 11 հունվարի 2006

 


ՀՀ վարչապետ, ՀՀ ջրի ազգային խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է խորհրդի այս տարվա առաջին նիստը:


Քննարկվել են ջրի ազգային ծրագրի մշակման ընթացքը և 2006թ. նախատեսվող միջոցառումները, ջրի ազգային խորհրդի (ՋԱԽ) նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, ջրախնայողությանն ուղղված միջոցառումների վերլուծությունն ու հեռանկարային ծրագիրը, ջրային համակարգերի անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովման վիճակը, ընթացիկ այլ հարցեր:


Ջրի ազգային ծրագիրը որակելով իբրև համապետական կարևորագույն ծրագիր, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է փաստաթղթի շուրջ հասարակական լայն քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, քանի որ փաստաթղթում անդրադարձ է արված սերունդների համար հույժ կարևոր, ապագային միտված հարցերին: Քննարկվել է նաև, թե ծրագրի ո՞ր մասն է ներկայացվելու ԱԺ-ի հաստատմանը և օպերատիվ լուծման կարիք ունեցող ո՞ր խնդիրներն են, որ աշխատանքի արդյունավետությունից ելնելով, կարգավորվելու են կառավարության որոշմամբ: Անդրանիկ Մարգարյանն անհրաժեշտ է համարել նաև ծրագրից բխող ենթածրագրերի մշակումը՝ խորքային հորերի ջրային պաշարների օգտագործման արդյունավետության վերաբերյալ և մի շարք այլ հարցերի հետ կապված, միաժամանակ հստակեցնելով ծրագրի ֆինանսական գնահատականը, ֆինանսավորման աղբյուրները: Ըստ վարչապետի, դա հնարավորություն կտա նաև միջազգային շահագրգիռ կազմակերպությունների հետ բանակցություններում, ծրագիրը կառավարության կողմից իբրև ֆինանսավորման առաջնահերթություն ներկայացնելու և պետական բյուջեից բացի՝ հնարավոր այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու:


ՀՀ ջրի ազգային ծրագրի մշակման ընթացքի և 2006թ. նախատեսվող միջոցառումների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը և ջրի ազգային խորհրդի քարտուղար Հովհաննես Թոքմաջյանը զեկուցել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2005թ. մայիսին շահագրգիռ մարմինների համաձայնությանն է ներկայացվել ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, վերանայվել է ՀՀ 2005թ. պետական բյուջեով նախատեսված ջրի ազգային ծրագրի մշակման աշխատանքների բովանդակությունը՝ այն նպատակաուղղելով բուն ծրագրի մշակմանը, կազմվել ու սահմանված կարգով ներկայացվել է ջրի ազգային ծրագրի տեխնիկական բնութագիրը: Նշվել է նաև, որ ջրի ազգային ծրագրի առաջին փուլի նախագծի մշակումը (կազմված 29 հատորից) ավարտվել է 2005թ. սեպտեմբերին և ներկայացվել շահագրգիռ մարմինների քննարկմանը: Վերջիններիս առաջարկությունների հիման վրա նախագիծը լրամշակվել է և նոյեմբերին քննակվել միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից: Այդ ամբողջ գործընթացում մասնագիտական օժանդակություն է ցույց տրվել ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից:


Խորհուրդը հավանության է արժանացրել Ջրի ազգային ծրագիրը՝ որոշելով այն դնել լայն շրջանառության մեջ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ծրագրի մշակման բոլոր մասնակիցներին՝ նույնպիսի արդյունավետ աշխատանք և հաջողություններ մաղթելով նաև ծրագրի ընդունումից հետո դրա իրականացման փուլում:


Նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ համապատասխան նախարարություններին ու գերատեսչություններին տրված բոլոր վեց հանձնարարականներն ամբողջությամբ կատարվել են:


Օրակարգի հաջորդ հարցի՝ ջրախնայողությանն ուղղված միջոցառումների և հեռանկարային ծրագրի վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է, որ ջրի կորուստները նվազեցնելու նպատակով սահմանվել է հոսակորուստների չափը «Հայջրմուղկոյուղի», «Երևանի ջրմուղկոյուղի» (ԵՋԿ), «Լոռի ջրմուղկոյուղի» և «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների համար՝ մինչև 2008թ. ընկած ժամանակահատվածում: Դրա համաձայն, «Հայջրմուղկոյուղի» և «ԵՋԿ» ՓԲԸ-ներում 2008թ. հոսակորուստները պետք է կազմեն 65 տոկոս (2005թ. համապատասխանաբար 71,86 և 75 տոկոսի փոխարեն), իսկ «Լոռի ջրմուղկոյուղի» և «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներում՝ 50 տոկոս (2005թ. համապատասխանաբար 70 և 84 տոկոսի փոխարեն):


Նիստում քննարկվել է ջրային համակարգերի անվտանգությանը ներկայացվող պահանջների ապահովման վիճակը ևս: Խորհուրդը ի գիտություն է ընդունել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրիասյանի հաղորդումը «Ոռոգում-ջրառ», «ԵՋԿ», «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ների, «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ» պետական հիմնարկի կողմից ջրային համակարգերի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:


Խորհուրդը քննարկել և հաստատել է ՀՀ կառավարության 2005թ. մայիսի 5-ի «Ջրային պետական կադաստրի վարման տեխնիկական իրականացումը մրցութային կարգով մասնավոր օպերատորին հանձնելու կարգն ու պայմանները հաստատելու մասին» N 571-Ն որոշման կիրարկումն ապահովող միջոցառումները: Առաջարկվել է մասնագիտական կազմակերպություններին՝ առաջարկել կազմավորել միավորում, որը կստանձնի ջրային կադաստրի վարման տեխնիկական իրականացումը: Օրակարգային այլ հարցերի թվում, խորհուրդը հաստատել է «Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման» ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրի «Փի-Էյ Քընսալթինգ» կազմակերպության հետ ՀՀ ջրի ազգային խորհրդի հանձնարարությամբ 2005թ. հունիսի 23-ին ստորագրված համագործակցության պայմանագիրը:




 


 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ