Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 31 դեկտեմբերի 2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:


Սիրելի հայրենակիցներ, 


քիչ հետո անցյալ կդառնա նաև 2005 թվականը: Ինչպիսի՞ն էր այն մեր պետության, մեր ընտանիքների, մեզանից յուրաքանչյուրի համար, ո՞ր մասն իրականացավ մեր ակնկալիքների, ի՞նչ նոր ձեռքբերումներ ունեցանք և ի՞նչ կորուստներ: Որոշ դեպքերում գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն բոլորիս համար մեկ բան ակնհայտ է, որ անցնող տարին մեր պետության համար լի էր կարևոր իրադարձություններով, հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ դրսևորումներով: Անկախ քաղաքական հայացքների տարբերությունից, Ամանորի շեմին բոլորիս առաջին բարեմաղթանքը միմյանց` խաղաղությունն է , որովհետև մեզանից յուրաքանչյուրը չափազանց լավ է գիտակցում խաղաղության գինը, որի համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել, և տա Աստված, որ այն հարատև լինի բոլորիդ օջախներում ու մեր պետության մեջ: Եկող տարի մենք կնշենք մեր անկախ պետականության 15- ամյակը: Կառավարության ջանքերը անցնող տարում դարձյալ ուղղված էին մեր պետության պաշտպանունակության բարձրացմանը, երկրի ներսում կայունության պահպանմանը, տնտեսության աճի ապահովմանը, որի շնորհիվ, հնարավորություն ունեցանք, մեր ռազմավարական ծրագրերին համահունչ, սոցիալական առաջնահերթ խնդիրների աստիճանական լուծման գործում որոշակի հաջողություններ ունենալ և ավելի հավակնոտ ծրագրեր նախատեսել 2006 թվականի համար: Մեր խնդիրն է, որպեսզի տնտեսության մեջ գրանցվող հաջողությունները շոշափելի դառնան յուրաքանչյուրիդ ընտանիքում: Մենք շատ լավ գիտենք, որ արվածը դեռևս բավարար չէ, որ մեր պետության ու քաղաքացիների համար անհոգ ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար յուրաքանչյուր տարի պետք է նախորդից ավելին անել: Մենք միշտ ձեզ հետ եղել ենք անկեղծ. անհնարին ու միայն գեղեցիկ խոստումներ չենք տվել, բայց ինչի մասին խոսել ենք, ինչ ծրագրել ենք, կարողացել ենք իրականացնել ու ձեզ ներկայացնել: Այդպես է լինելու նաև այսուհետ:



Տնտեսական հաջողությունների կողքին ընթացիկ տարում մենք ունեցանք նաև մեր պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող իրադարձություն` կայացավ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը լիարժեք կյանքի կոչելու համար օրենսդրական դաշտում առաջիկայում դեռևս մեծածավալ աշխատանք կա իրականացնելու:


Տեղական ինքնակառավարման ինստիտուտի կայացման ու զարգացման առումով ոչ պակաս կարևոր էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Այսինքն, տարին քաղաքական առումով ևս բավականին ակտիվ էր: Այսուհետ ևս մեզանից է կախված լինելու առկա ձեռքբերումները պահպանելը, քայլ առ քայլ այդ ամենին նորերն ավելացնելը և զարգացնելը, թերությունները ժամանակին շտկելը: Բոլորիս աչքի առաջ աշխարհը փոխվում է օրեցօր, երրորդ հազարամյակ ոտք դրած մարդկությունը դեռևս լուրջ փորձությունների և սպառնալիքների առջև է ու շարունակում է նոր մարտահրավերների դիմակայել: Մենք շարունակում ենք ապրել հակամարտություններով լի տարածաշրջանում, ունենալով Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Հետևաբար, ողջամտությունն ու հավասարակշռված քայլերը, պետական շահին ցանկացած այլ շահեր ստորադասելը և բոլորիս կողմից լուրջ ու կառուցողական դիրքորոշում որդեգրելը պարզապես ժամանակի հրամայականն է: Մենք պետք է վստահ լինենք, որ մեր հայրենիքը խաղաղ ու բարգավաճ, մեր օջախները շեն ու բարեկեցիկ մենք ենք դարձնելու:


Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ ` Հայաստանում, Արցախում, Ջավախքում, Սփյուռքի բոլոր համայնքներում առողջություն, անկոտրում կամք ու անսահման հավատ եմ մաղթում մեր անկախության երթի ճանապարհին: Ձեր ընտանիքներին երջանկություն, սեր ու ջերմություն, ձեր բոլոր նվիրական իղձերի իրականցում եմ ցանկանում:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ