Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կառուցվածք

Երվանդ Զախարյան

Երվանդ Զախարյան

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Պաշտոնը ստանձնել է
30 Ապրիլ 2014

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը էներգետիկայի եւ բնական պաշարների կառավարման բնագավառում:

տեղակալներ՝
Արեգ Գալստյան
Իոսիֆ Իսայան
Լեւոն Շահվերդյան
Արա Սիմոնյան
Հայկ Հարությունյան

Հասցե`
Երեւան 375010 , Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 2

Հեռ.`
52-19-64

Կայք`
http://www.minenergy.am

Էլ. փոստ`

Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ

Էներգետիկայի պետական տեսչություն

Պետ` Զավեն Գրիգորյան

Էներգետիկայի պետական տեսչությունն իրականացնում է մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենադրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման, ինչպես նաև էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:

Ընդերքի պետական տեսչություն

Պետ` Սամվել Մկրտչյան.

Ընդերքի  պետական տեսչությունը ՀՀ օրենսդրության պահանջների ապահովմամբ տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացնում է վերահսկողություն իր իրավասության շրջանակներում ընդերքօգտագործման ոլորտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նպատմամբ, հանքային իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթի առկայության, դրա լիարժեքության և օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատամամբ և այլն:

Ընդերքի տրամադրման գործակալություն

Պետ` Կորյուն Հակոբյան

Գործակալության նպատակներն ու խնդիրներն են ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ապահովումը, ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործմանը և ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի իրագործմանը նպաստելը: Այն իրականացնում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի քննարկում, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրերի, դրանց փոփոխությունների քննարկում, օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքային նախագծերի, դրանց փոփոխությունների քննարկում, ընդերքօգտագործման նախագծերի և ծրագրերի սահմանված կարգով ներկայացում օրենքով նախատեսված փորձաքննությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման, ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանի վարում և տեղեկատվության տրամադրում:

Օգտակար հանածոների պաշարների գործակալություն

Պետի պաշտոնակատար` Աշոտ Բարսեղյան

Օգտակար հանածոների պաշարների գործակալությունն իրականացնում է օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման տարբեր փուլերում և շահագործման ժամանակ դրանց երկրաբանատնտեսագիտական գնահատման նյութերի փորձաքննություն և հանքավայրերի մանրազնին հետախուզման վերագնահատման արդյունքներով ընդերքում օգտակար հանածոների պաշարների հաշվարկման նյութերի փորձաքննություն: