Արտակարգ իրավիճակների նախարարություն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում, իրականացնում եւ համակարգում է օրենքով եւ այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
տեղակալներ՝
Հայկարամ Մխիթարյան
Ռոմիկ Տիգրանյան
Հասցե`
Երեւան, Դավիթաշեն 4-րդ թ., Ա. Միկոյան 109/8
Հեռ.`
36-20-15
Ֆաքս`
36-34-50
Կայք`
http://www.mes.am
Էլ. փոստ`
Առանձնացված ստորաբաժանումներ և պետական մարմիններ
ժ/պ` Հրաչյա Պետրոսյան
"Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն" գործակալությունը իրականացնում է ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքների համակարգումը, հնարավոր երկրաշարժերի կանխատեսման համակարգերի կառավարման ապահովումը։
Պետ` Սերգեյ Ազարյան
Հայաստանի փրկարար ծառայությունը Արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է։ Հայաստանի փրկարար ծառայությունը իրականացնում է քաղաքացիական պաշտպանությունը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությունը, ինչպես նաև համակարգում է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքները։
ժ/պ` Ավետիք Մկրտչյան
Տեսչությունն իրականացնում է հակահրդեհային քարոզչություն ու հսկողություն սահմանում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ, որի նպատակը քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները հրդեհներից պահպանելն է։
Պետ` Սերգեյ Շահինյան
"Պետական ռեզերվների գործակալություն" ՊՈԱԿ –ը իրականացնում է ՀՀ կառավարության պետական պահուստի ձևավորման, զարգացման և կատարելագործման աշխատանքների համակարգումն ու կառավարման ապահովումը։


