Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Արտավազդ Բարսեղյան

Արտավազդ Բարսեղյան

Անվտանգության խորհրդի գրասենյակ
Ղեկավար

Պաշտոնը ստանձնել է
11 Հուլիսի 2018

Կենսագրական տվյալներ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ., 01 հուլիսի, ք. Աբովյան

Կրթություն
1997-2002 թթ. - Հունաստանի ցամաքային զորքերի ազգային ակադեմիա
1998-2002 թթ. - Երևանի Մովսես Խորենացու անվան իրավաբանական համալսարան` միջազգային հարաբերություններ-մագիստրոս (հեռակա)
2002-2003 թթ. - Հունաստանի Ցամաքային Զորքերի կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի դպրոց
2011-2012 թթ. - ԱՄՆ-ի Ազգային Պաշտպանության Ակադեմիա` կառավարման և տեղեկատվական անվտանգության դասընթացներ
2013-2014 թթ. - Հունաստանի Ազգային Պաշտպանության Ակադեմիա` միջգերատեսչական ռազմավարական դասընթացներ

Աշխատանքային գործունեություն
2003-2004 թթ. - ՀՀ ՊՆ խաղաղապահ գումարտակի շտաբային վաշտի կապի դասակի հրամանատար-կապի պետի պաշտոնակատար
2004-2006 թթ. - ՀՀ ՊՆ արտաքին հարաբերությունների վարչության թարգմանչական և արարողակարգի բաժնի սպա
2006-2007 թթ. - ՀՀ ՊՆ արտաքին հարաբերությունների վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի սպա
2007-2010 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության սպառազինությունների վերահսկման բաժնի ավագ սպա
2010-2011 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության երկակի նշանակության ապրանքների լիցենզավորման բաժանմունքի ավագ սպա
2011-2013 թթ. - ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա
2014-2016 թթ. - ՀՀ ՊՆ Դ.Կանայանի անվան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական-վերլուծաբան
2016-2018 թթ. - ՀՀ ՊՆ ռազմական կրթական համակարգի զարգացման բաժնի ավագ սպա
2018 հուլիսի 11-ին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Այլ տվյալներ
Ունի գնդապետի Զինվորական կոչում: Պարգևատրվել է Մարշալ Բաղրամյան, Ծովակալ Իսակով, 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի անբասիր ծառայության շքանշաններով: Ուսման և աշխատանքի տարիներին Հայաստանում և արտասահմանում մասնակցել է մի շարք ազգային ու միջազգային համաժողովների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: