Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Արման Եղոյան

Արման Եղոյան

Վարչապետի մամուլի քարտուղար

Պաշտոնը ստանձնել է
1 Հունիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1984թ., 28 հունիսի, ք. Երևան

Կրթություն
2001-2005 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում,
2007-2009 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում,
2014-2015 թթ. սովորել է Եվրոպայի Քոլեջի Վարշավայի համալսարանական ավանում՝ ստանալով եվրոպագիտության մագիստրոսի կոչում,
2016-2018 թթ. սովորել է Բուդապեշտի Կենտրոնական Եվրոպական Համալսարանի «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական ծրագրում:

Աշխատանքային գործունեություն
2008 թվականից՝ հիմնադրման պահից - «Հիմա» երիտասարդական նախաձեռնության անդամ է, իսկ 2011 թվականից՝ համանուն հասարակական կազմակերպության խորհրդի անդամ է,
2010-2013 թթ. - աշխատել է ՀՀ մշակույթի նախարարությունում,
2008-2014 թթ. - բնապահպանական և քաղաքաշինական հիմնախնդիրներով զբաղվող մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների մասնակից,
2013 թ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող,
2016 թ. - աշխատել է Թբիլիսիում հիմնված «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակում,
2018 թ. հունիսի 1-ից՝ վարչապետի մամուլի քարտուղար:

Այլ տվյալներ
2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և լեհերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման, իսկ 2015 թվականից՝ համանուն կուսակցության անդամ է:

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ: