Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Սարգիս Խանդանյան

Սարգիս Խանդանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Պաշտոնը ստանձնել է
1 Հունիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1990թ. 24 հունիսի, ք. Գավառ

Կրթություն
2010թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Քաղաքագիտության բակալավրի որակավորում,
2013թ. ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Մարդաբանության ֆակուլտետը՝ ստանալով Թվային մարդաբանության գիտության մագիստրոսի որակավորում:

Աշխատանքային գործունեություն
2010 – 2015թթ. - «Սիվիլիթաս» հիմնադրամում որպես «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, հաղորդավար, հաղորդման հեղինակ
2014 – 2015թթ. - change.org կազմակերպության Արևելյան Եվրոպայի գրասենյակում որպես մեդիա արշավների և հաղորդակցության պատասխանատու
2015 – 2016թթ. - Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունում որպես հաղորդակցության պատասխանատու
2016 – 2018թթ. - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունում որպես բովանդակության պատասխանատու, խմբագիր
2018թ. հունիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
Սարգիս Խանդանյանը Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնատար անձն է:

Այլ տվյալներ
2014 – 2015թթ. մասնակցել է Հրանտ Դինք հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին:
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուների:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

Հեռ.` (+37410) 51-57-06
Էլ. փոստ` sargis.khandanyan@gov.am