Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Եղիշե Կիրակոսյան

Եղիշե Կիրակոսյան

Վարչապետի խորհրդական

Պաշտոնը ստանձնել է
25 Հոկտեմբերի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
16 մայիսի 1982 թ., ք. Երևան

Կրթություն
1998-2002 թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
2002 – 2004 թթ. - Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2007թ.- Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս համալսարան, միջազգային իրավունքի դասընթացներ,Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
2009-2010թթ.-Ջորջթաունի համալսարան,  Իրավունքի կենտրոն,  մագիստրոսի աստիճան, Վաշինգտոն, ԱՄՆ
2017-2018թթ. - Սթենֆորդի համալսարան, իրավունքի դպրոց, իրավագիտության մագիստրոս, Սթենֆորդ, Կալիֆորնիա, ԱՄՆ

Աշխատանքային գործունեություն
2003-2005 թթ.-Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու
2005-2006 թթ.- ՀՀ ԱԳՆ, իրավաբանական վարչություն` պայմանագրային աշխատող
2006 թ.-ից առ այսօր` ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս
2008 թ.-ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելություն, ավագ իրավաբան-վերլուծաբանի օգնական, ՀՀ նախագահական ընտրություններ 2008 թ.
2008 թ., 2014-2015 թթ. ՀՀ Սահմանադրական դատարան, խորհրդական
2011 թ.-ից դասավանդում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում
2008-2012  թթ. - ՀՀ վարչապետի օգնական
2012-2014 թթ. - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2015-2017 թթ. - Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ
2017-2018 հոկետմբեր- Պողոսյան, Կիրակոսյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ, գործընկեր
2018 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր  - Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ
2018 թ. հոկտեմբերի 25-ին նշանակվել է Վարչապետի խորհրդական
2018 թ. նոյեմբերի 7-ին նշանակվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր։