Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի ողջույնի խոսքը՝ Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ և Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների համատեղ լիագումար նիստի բացմանը

Բարև ձեզ, հարգելի հյուրեր, գործընկերներ, երկու համաժողովների մասնակիցներ:

Ուրախ եմ ողջունելու մեր հյուրերին այսօր Հայաստանում և ցանկանում եմ արգասաբեր աշխատանք մաղթել:
Այսօր մենք երկու համաժողով ենք անցկացնում՝ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը և Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողովը: Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովի օրակարգը, որը նշեց Տիգրան Սարգսյանը, չափազանց կարևոր է և ակտուալ:
Որպես Հայաստանի վարչապետ ցանկանում եմ մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել նաև Հայաստանում այսօր առկա հնարավորությունների վրա: Կարծում եմ, որ այս հարթակում կարելի է քննարկել գոյություն ունեցող խնդիրները, մարտահրավերներն ու հեռանկարները: Հայաստանը, լինելով Եվրասիական տնտեսական միության անդամ, այսօր կարող է լավ հարթակ լինել մեր բարեկամների համար և կարող է դիտարկվել ոչ միայն զուտ հայաստանյան ներքին շուկայի տեսանկյունից, այլև որպես հարթակ մեր հարևան երկրի՝ Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Առաջիկայում մենք կավարտենք Իրանի հետ ազատ տնտեսական գոտու կազմակերպման շուրջ աշխատանքները և կպայմանավորվենք իրանական կողմի հետ սահմանին հատուկ ռեժիմի մասով: Հայաստանն այսօր GSP+ և GSP արտոնյալ ռեժիմներ ունի համապատասխանաբար ԵՄ երկրների և Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Կարծում եմ, որ հնարավորության դեպքում ճիշտ կլինի քննարկել նաև այս աշխատանքներում մեր երկրների մասնակցության հեռանկարները:
Ինչ վերաբերում է Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ համաժողովին, ցանկանում եմ արձանագրել, որ մեր երկրների միջև հարաբերությունների միջկառավարական բոլոր մակարդակներում ունենք տնտեսական համագործակցության բարձր մակարդակ, բայց միևնույն ժամանակ նշում ենք, որ ներուժը դեռ լիարժեք չի օգտագործվել: Ավելին, ներուժն այսօր գոյություն ունեցողից բավական բարձր է: Վստահ եմ, որ շփման միջտարածաշրջանային հորիզոնական ձևը կարևոր բաղադրիչ է, առավել ևս այն պարագայում, որ վերջին շրջանում Հայաստանի կառավարությունում մենք առանձնացրել ենք մեր մարզերի ղեկավարների հաշվետվողականության տնտեսական բաղադրիչը:
Մենք ունենք ապրանքաշրջանառության բարձր աճ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ունենք ներմուծման և արտահանման աճ: Ռուսաստանյան ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության վերաբերյալ որոշման ընդունումից հետո մենք ունենք 37 տոկոս աճ զբոսաշրջության ոլորտում:
Կարծում եմ, որ քննարկման շատ թեմաներ ունենք: Բոլորին մաղթում եմ բեղմնավոր արդյունավետ աշխատանք և իհարկե, որպեսզի զգաք մեր ունիկալ, ֆանտաստիկ երկրի համը, հոտն ու անկրկնելիությունը: Բոլորին լավ տրամադրություն: