Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Շաբաթ, 9 Օգոստոսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը Շինարարի օրվա կապակցությամբ
Սիրելի շինարարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա կապակցությամբ: Այն լավ առիթ է խոսելու ոլորտի ձեռքբերումների և առկա խնդիրների մասին, անդրադառնալու` առաջիկա նպատակադրումներին ու ծրագրերին:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը երկրի տնտեսական կյանքում ծանրակշիռ տեղ է զբաղեցնում և համարվում է ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը: Կառավարությունը չափազանց կարևորում է հանրապետության բնակավայրերի կայուն զարգացմանը նպատակաուղղված քաղաքաշինական ծրագրերի մշակումն ու իրականացումը` որպես քաղաքաշինության կարևորագույն սկզբունք որդեգրելով «կանաչ քաղաքաշինությունը»:
Ձեր շնորհիվ այսօր հատկապես մայրաքաղաքում կառուցվում են նոր, ինքնատիպ և հուսալի շենքեր ու շինություններ սակայն, ինքներդ էլ գիտակցում եք, թե տարածաշրջանային զարգացման անհամամասնությունների հաղթահարման ու բնակավայրերի կայուն զարգացման տեսանկյունից, որքան կարևոր է մայրաքաղաքից դուրս ևս մեր քաղաքացիների համար կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումն ու քաղաքաշինական միջոցներով բնակչության կյանքի որակի բարելավումը:
Առաջիկա տարիներին մենք լրջագույն ծրագրեր ունենք իրականացնելու երկրաշարժից տուժած բնակավայրերում, որտեղ քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար նախատեսում ենք պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքի հիման վրա, հնարավորին կարճ ժամկետում լուծել անօթևան ընտանիքների բնակարանային ապահովության խնդիրը: Երկրաշարժից տուժած բնակավայրերում, մայրաքաղաքում, ինչպես նաև հանրապետության ցանկացած այլ բնակավայրում, կառավարությունը հետևողական է լինելու նախագծային և շինարարական աշխատանքների որակի բարձրացման, տեխնոլոգիաների արդիականացման, միջազգայնորեն ընդունված ստանդարտներին համահունչ շինարարության իրականացման գործում:
Սիրելի շինարարներ, վստահ եմ, որ ձեզ հետ միասին մենք կկարողանանք այս բոլոր խնդիրները լուծել և մեր քաղաքացիներին ու սերունդներին թողնել գեղեցիկ, հարմարավետ, միաժամանակ, ճարտարապետական ժառանգություն հանդիսացող, ինչպես նաև կյանքի նոր պահանջներին ներդաշնակող բնակավայրեր:
Դուք ունեք արարելու, մնայուն արժեքներ կերտելու վեհ առաքելություն, և ես ձեզ մաղթում եմ հաջողություններ ու անսպառ եռանդ: