Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Ուրբաթ, 10 Սեպտեմբերի 2010

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ճեպազրույցը ՀՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի բացումից հետո

-Պարոն վարչապետ, ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է Հայաստան մատակարարվող գազը 2011 թվականից թանկացնելու մասին։ ՀՀ կառավարությունն ի՞նչ աշխատանքներ է տանում գազի գնի թանկացման ազդեցությունը մեղմացնելու համար։


-Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է գազի գնի թանկացման հարցը։ Խնդիրը մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում է, իսկ համապատասխան մարմինները գտնվում են մշտական խորհրդակցությունների մեջ։ «Հայռուսգազարդ ընկերության տնօրինությանը տրված է համապատասխան հանձնարարական, որպեսզի իրենց ռուս գործընկերների հետ իրենք շարունակեն բանակցությունները, որպեսզի գազի գնային քաղաքականությունը, մեթոդաբանությունը, մեզ համար լինի կանխատեսելի։ Մի քանի ամսվա ընթացքում «Հայռուսգազարդ»-ի տնօրինությունը հստակ տեղեկատվություն կտա, թե այդ խորհրդակցությունները ռուսական կողմի հետ ինչով են ավարտվել։


-Պարոն Սարգսյան, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է տնտեսական անկում, ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկայի համար։

-2010-ի առաջին 7 ամիսների ընթացքում գյուղատնտեսությունում իրավիճակը բարվոք չէր, քանի որ բնակլիմայական պայմաններն այս տարի այնպիսի տատանումներ տվեցին, որ մենք լուրջ կորուստներ ունեցանք պտուղ-բանջարեղենի արտադրության ոլորտում։ Գյուղատնտեսության անկումն ահռելի էր, և ընդհանուր մեր մակրոտնտեսական բոլոր ցուցանիշները գյուղատնտեսության պատճառով, ցավոք սրտի, վատացան։ Շատ դժվար է կանխատեսումներ անել, թե ինչպիսին կլինեն բնակլիմայական պայմաններն աշնանացանի, գարնանացանի ժամանակ, բայց որ մենք լրջագույն ռեֆորմներ ենք իրականացնում գյուղատնտեսության ոլորտում` ակնհայտ է։ Վերջին 10 տարիների ընթացքում առաջին անգամ հաստատել ենք սերմնաբուծության ծրագիր և չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում լուրջ սահմանափակումներ են հիմա կիրառվում ցորենի սերմի արտահանման առումով, մոտակա շաբաթվա ընթացքում մենք կներմուծենք 1000 տոննա բարձր որակի սերմ։ Ըստ մարզերի ընտրել ենք այն ընկերություններին, որոնք ի վիճակի են սերմնաբուծությամբ զբաղվել։ Մոտակա 5 տարիների ընթացքում նպատակ ունենք հասնել այնպիսի աստիճանի, որ մենք կարողանանք տեղում շուրջ 30 հազար տոննա էլիտար սորտերի սերմ արտադրել։ Տասնյակ մասնավոր սերմնաբուծական ֆերմաներ կապվելու են այդ ծրագրին, և մենք հույս ունենք, որ 5 տարվա ընթացքում սերմի հարցն ամբողջությամբ կլուծենք։ Դա մոտավորապես 15-20 տոկոսով կբարձրացնի արտադրողականությունը։
Տեղական գիտահետազոտական պոտենցիալն օգտագործելով` հաստատել ենք նաև օրգանիկ պարարտանյութերի արտադրության ծրագիր։ Այս ոլորտում պիլոտային ծրագրեր ենք իրականացրել բոլոր մարզերում, ստացել դրական արդյունքներ։ Այս ծրագրի արդյունքում մեր կախվածությունը ներմուծվող պարարտանյութից նվազելու է։ Բացի այդ, հայկական պարարտանյութը երկու անգամ ավելի էժան է լինելու` ներմուծվող պարարտանյութի համեմատ։
Իրականացվում է նաև անասնագլխաքանակն ավելացնելու մշտական գործընթաց։ Արտասահմանից ներմուծվում են երինջներ, ինչի նպատակը արտադրողականության բարձրացումն է։ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծել ենք տարածաշրջանային կենտրոններ, որոնք գյուղացիների հետ խորհրդակցություններ են անցկացնում։ Հանրապետության ոռոգման և խմելու ջրի համակարգերը ևս բարելավվում են։
Գյուղատնտեսական ռեֆորմների ծրագիրն առաջին անգամ դրվել է նաև հանրային քննարկման, լրամշակվել Հանրային խորհրդի կողմից։ Հաստատվել է նաև գյուղատնտեսությունը տեխնիկայով համալրելու ծրագիր։ Այս հայեցակարգը նպատակ ունի նպաստելու գյուղական տնտեսությունների խոշորացմանը, ավելացնելու գյուղատնտեսության արդյունավետությունը։ Հատկանշական է, որ գյուղատնտեսության զարգացման հայեցակարգը կապում ենք գյուղերի զարգացման հետ, քանի որ գյուղերի համալիր զարգացումը, գյուղական վայրերում բազմատիպի աշխատատեղերի ստեղծումը չափազանց կարևոր է ՀՀ-ի տարածքների համաչափ զարգացման համար։


-Պարոն Սարգսյան, վաղը Դիլիջանում անցկացվելիք «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով տեղի է ունենալու քննարկում։ Ի՞նչ խնդիրներ են կանգնած երկրի առջև հետճգնաժամային ժամանակահատվածում, եւ ի՞նչ այլ հարցեր են քննարկվելու վաղը կայանալիք միջոցառման ժամանակ։


-Վաղը Դիլիջանում հետճգնաժամային խնդիրների քննարկմանը զուգահեռ անդրադարձ է կատարվելու նաև Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը` հաշվի առնելով ճգնաժամի դասերը, վերջին 20 տարիների անցած ուղին, տնտեսական ռեֆորմները, թե ինչ մոդելով մենք պետք է առաջ շարժվենք, որոնք են մեր երկրի տնտեսության հարաբերական առավելությունները, թույլ եւ խոցելի կողմերը և այլն։ Այսինքն, տեղի են ունենալու ավելի կոնցեպտուալ քննարկումներ, ինչը հնարավորություն կտա, որպեսզի կառավարությունը հստակեցնի իր տնտեսական քաղաքականության հիմքում ընկած ծրագրերը և իր ռազմավարությունը։