Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Շաբաթ, 12 Ապրիլի 2008

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Նախարարների գործունեությանը հրապարակայնորեն գնահատական կտրվի
Խոստանում է վարչապետ Տիգրան Սարգսյանը
Նոր կառավարության  կազմում շա՞տ փոփոխություններ կլինեն։ «Առայժմ քննարկումներ, բանակցություններ են ընթանում և մեկնաբանելը տեղին չէ։ Ձեզ կխնդրեի փոքր-ինչ սպասել»,-երեկ հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ բանկային և ֆինանսական ոլորտի աշխատանքային տոնավաճառում պատասխանելով լրագրողների հարցադրումներին։
«Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան» հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Հայաստանի ապագան ներկայացված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում և ԱԺ-ի հավանությանն արժանացած՝ կառավարության ծրագրում։ Այստեղ էլ ներկայացված են գործունեության հիմնական ուղղությունները»։
Ըստ որոշ լուրերի, կոալիցիան, այնուամենայնիվ, միանշանակ դրականորեն չի ընդունել Տիգրան Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելը։ Այս պարագայում ինչպե՞ս է Տ. Սարգսյանն աշխատելու, դժվար չի՞ լինելու։ «Այդպիսի լուրեր ինձ չեն հասել, առաջին անգամ եմ լսում»,-կարճեց վարչապետը։ Ի վերջո, ո՞ր ծրագիրն է իրականացնելու Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունը կոալիցիայի ստեղծումից հետո։
«Դա այն ծրագիրն է, որ արժանացել է մեր ժողովրդի հավանությանը,-ասաց վարչապետը։-Երկրի նախագահը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին հավակնոտ ծրագիր էր ներկայացրել, որն էլ հավանել էր ժողովուրդը, և մենք պետք է ի կատար ածենք այդ ծրագիրը»։
Ինչպե՞ս է զարգացնելու երկրի տնտեսությունը ՀՀ վարչապետը, այլ կերպ՝ իր ասած զոռբայության դեմ ի՞նչ եղանակով է պայքարելու։
Այս հարցին ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը նկատեց. «Ինչպես որ պայքարել ենք այդ բոլոր երևույթների դեմ բանկային ոլորտում, կշարունակենք ընդլայնված ասպարեզով»։
Վարչապետը երկու օր առաջ նշել էր, որ բանկային համակարգում ինքը եղել է կոշտ ու պահանջկոտ և այդպես էլ շարունակելու է։ Ի՞նչ է դա ենթադրում։ «Դա ենթադրում է, որ հստակեցվելու են նախարարների պարտականությունները, և նախարարներն էլ պետք է կարողություն ունենան նկարագրելու այն արդյունքները, որոնք պետք է ապահովեն իրենց գործունեության ընթացքում։ Ու ես, որպես վարչապետ, հետևելու եմ, որ պարտականությունները անշեղորեն կատարվեն, և եթե չկատարվեն, հրապարակային գնահատական է տրվելու նախարարների գործունեությանը»,-ասաց վարչապետը։ Քանի որ Տ. Սարգսյանը կարևորում է բանիմացներին, կառավարությո՞ւնն էլ է այդ սկզբունքով գլխավորելու։ «Անպայման»,-հետևեց պատասխանը։ Նա միաժամանակ կրկին ուշադրություն հրավիրեց կառավարության ծրագրին՝ ընդգծելով, որ առանց կրթական ոլորտում բարեփոխումների, կառավարության ծրագրերը չեն հաջողվի. «Մեր պետության մեջ ամենակարևոր քաղաքացիները երիտասարդ մասնագետները պետք է լինեն»։ Հետաքրքրիր է, քանի որ վարչապետը աշխատանքի անցնելու հենց առաջին օրերին կարևորեց կրթական ոլորտը, ապա այսօր 5 բալանոց սանդղակով ի՞նչ գնահատական կտա այդ ոլորտին. «Դեռևս ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»։
Ինչպե՞ս է թուլանալու ներքաղաքական լարվածությունը։ «Այս հարցի սպառիչ պատասխանը տվել է Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողության ժամանակ իր ելույթում։ Ես ամբողջովին համաձայն եմ ՀՀ նախագահի գնահատականների հետ, և այն ճանապարհը, որ նա որդեգրել է, կարծում եմ, միակ ճանապարհն է, որը հնարավորություն կտա համերաշխության մթնոլորտ ապահովել մեր երկրում»։
Հնարավո՞ր է, որ Տիգրան Սարգսյանը լինի միջնորդը իշխանությունների և ընդդիմության միջև, ինչպե՞ս է պատկերացնում վարչապետը երկկողմ երկխոսությունը։ Ի պատասխան՝ Տ. Սարգսյանը ժամանակ խնդրեց. «Բոլոր հարցերի պատասխանը միանգամից մի պահանջեք, ես ընդամենը երկրորդ օրն է, ինչ վարչապետ եմ»։
Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը ամբողջությամբ քաղաքական համարեց, քանզի. «Ոչ մի տնտեսական բարեփոխում առանց քաղաքական բովանդակության չի կարող իրականացվել»։


Արմենուհի Մելքոնյան