Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 10 հունվարի 2012

2011-ի ներկապնակից

2011 թվականը հետևում է. օրինաչափորեն հենց այս շրջանում ի մի են բերվում տարվա բոլոր ձեռքբերումներն ու բացթողումները: Կառավարությունն էլ դեռ նախորդ տարվա սկզբին բազմաթիվ ծրագրեր էր նպատակադրել, որոնց զգալի մասը իրականացվեց և արդյունք ապահովեց 2011 թ. ընթացքում:
Այն ինչ հաջողվեց գյուղատնտեսության ոլորտում, առաջին հերթին պետք է մատնանշել:

Նոր մոտեցում գյուղատնտեսությանը

Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունը սկսեց ոչ միայն բարձրանալ, այլև տնտեսական աճ գրանցել, այն էլ 14 տոկոսանոց, մասնագետների կարծիքով ոչ միայն եղանակային առումով բարեբեր տարվա նախախնամությունն էր, այլև հիմքում դրված մի շարք ծրագրեր:
Ցորենի և գարու սերմնաբուծության և սերմարտադրության ծրագիրը տվեց առաջին պտուղները: Ծրագիրը գործում էր հետևյալ բանաձևով՝ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծված էլիտար սերմնացուն բաժանվում էր խոշոր՝ 7 և ավելի հա ցանքատարածք ունեցող ֆերմերներին՝ 1 կգ-ի դիմաց 2-ը վերադարձնելու պայմանով: Արդյունքում՝ այդ տնտեսություններին հաջողվեց ոչ միայն թարմացնել ունեցած սորտատեսակները, այլև դրանով իսկ նպաստել ցորենի բերքատվության բարձրացմանը: Պետությունն էլ շահեց ցորենի նոր ցանքատարածքներն գոնե առայժմ շուրջ 20 տոկոս ավելացնելով:
2011-ին ի հայտ եկան առաջին գյուղական կոոպերատիվները: Այս գարնանն արդեն՝ 33 բարձր լեռնային գյուղական համայնք, անասունների համար նոր խմոցներ, նոր գյուղտեխնիկայով և զարգացման կոնկրետ ծրագրով:
Գյուղացին վերջապես կարողացավ առաջին ձեռքից իրացնել իր գյուղատնտեսական մթերքը. հաջող կազմակերպվեց մթերումների՝ հատկապես խաղողի, ծիրանի, լոլիկի, հացահատիկայինների գործընթացը. մթերվեց ժամանակին, գյուղացիներն էլ ժամանակին ստացան գումարները: Բացի մթերող կազմակերպություններ–պետություն համագործակցությունից, կազմակերպվեց գյուղատնտեսական ապրանքների շուկան, առայժմ մեկը. 2012-ին ոլորտի պատասխանատուները նոր տարածքներ են նախատեսել գյուղացի-քաղաքացի «ժամադրության» համար:
Կառավարությունը սուբսիդավորեց գյուղատնտեսական վարկեր, ողջ ծրագրի համար տրամադրվեց 15 մլրդ դրամ, արդյունքում՝ հազարավոր գյուղացիական տնտեսություններ օգտվեցին էժան՝ 8-10 տոկոս վարկային միջոցներից:

Իրական հատվածում իրական ներդրումներ

Տարվա ընթացքում կառավարությունը 21 որոշում ընդունեց ավելացված արժեքի հարկի վճարման տարկետում տրամադրելու մասին, որից օգտվեցին 300 մլն դրամից ավելի ներդրումային ապրանքներ ներմուծող ընկերությունները: Մասնագետների կարծիքով, սա ներդրումային ծրագրերը խթանող ամենաազդեցիկ գործիքն է, որի կիրառման շնորհիվ ներդրումների ծավալը գերազանցում է 84 մլրդ դրամը, ավելին՝ ստեղծելով՝ ավելի քան 2000 նոր աշխատատեղ:
Հաստատվեց արտահանմանը միտված արդունաբերության զարգացման հայեցակարգը, ըստ որի Հայաստանը տնտեսության մեջ նոր տրամաբանություն է մտցնում՝ ներմուծողից դառնալ արտահանող: 3 ոլորտների՝ կոնյակագործություն, դեղագործություն, ճշգրիտ ճարտարագիտություն, առաջիկա 10 տարիների զարգացման գործողությունների ծրագիրն արդեն ընթացքի մեջ է: 2015-ին նախատեսվում է առնվազն եռապատկել այս ճյուղերի արտահանման ծավալները:
Այս տարի սկսեց աշխատել« Հոսանք-գազի դիմաց» հայ-իրանական բանաձևը: Հայաստանն արդեն իսկ մոտ 2 մլրդ կվտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանել, որը, առանձին գնահատականներով գերազանցում է անգամ ադամանդի արտահանման ծավալները:
Առաջին՝ արդեն կոնկրետ քայլերն արեց ազատ տնտեսական գոտին՝ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում: Այստեղ կիրականացվեն թարմ մրգերի եւ բանջարեղենի մանրամեծածախ առևտրի, դրանց սառեցման, տեսակավորման, փաթեթավորման աշխատանքները: Զուգահեռաբար հիմքեր դրվեցին մեկ այլ՝ «Մարս» գործարանի տարածքում բարձր տեխնոլոգիական ազատ տնտեսական գոտի ստեղծելու ուղղությամբ:
2011-ին ավարտվեց ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» հնգամյա ծրագիրը: Այդ ընթացքում գյուղական վայրերում ծրագրով հսկայածավալ աշխատանք իրականացվեց: Միայն ոռոգման համակարգում 177 մլն դոլար ներդրվեց, որը վերջին 30 տարվա մեջ այս ոլորտում ամենախոշոր ներդրումն էր:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված չորրորդ ամենամյա «ԱրմԹեք Կոնգրես» համաժողովն այս տարի անցկացվեց Երևանում և զարմացրեց իր ներկայացուցչական կազմով: Հայտնի տեխնոլոգիական ընկերությունների՝ սինգապուրյան ST Kinetics, լատվիական «Ակմե Քոմփյութեր Քոմփոնենթս» և այլն վկայեց, որ տեխնոլոգիական աշխարհը լուրջ է վերաբերվում և գնահատում հայկական ներուժը:
Այս տարի աննախադեպ ակտիվ էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը: Աղմկահարույց բացահայտումներ եղան կարագի, կաթնամթերքի, սուրճի և այլ շուկաներում: Անբարեխիղճ մրցակցության նկատմամբ խստացված մոտեցումը որոշակիորեն սկսեց ազդել շուկայի խաղի կանոնների վրա:
Երկար ընդմիջումից հետո գնաճի տեմպը ի վերջո «մտավ» թույլատրելի միջակայք` տարեվերջին արձանագրվեց 4,7 % գնաճ:
Հարկային ոլորտում գործածության մեջ դրվեց նոր փաթեթ: Նախ փոքր բիզնեսը տարեսկզբին ազատվեց ԱԱՀ-ից, ավելի ուշ՝ հանքարդյունաբերության վրա լրացուցիչ հարկեր դրվեցին: Ի հայտ եկավ նաև շքեղության հարկը, հավասարեցվեց տեղական ու ներմուծվող ապրանքների ակցիզը: Տարվեվերջին տեսչությունները՝ այդ թվում նաև հարկայինը, հրապարակեցին այն ընկերությունների ցանկերը, որտեղ գալիք տարի պետք է մտնեն ստուգումների:
Հեշտացվեց բիզնեսի գրանցման գործընթացը. գործարարը մեկ պատուհանից շատ կարճ ժամկետում կարողանում է գրանցվել և ստանալ վկայական:
Հայաստանը 2011-ին բարելավեց համաշխարհային Doing Business–ի իր ցուցանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը, որի հիմքում ընկած են գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության իրականացրած մի շարք քայլեր հարկային, շինթույլտվությունների ստացման, վարկային հասանելիության,
մաքսային հայտարարագրման և այլ ոլորտներում:
Էլեկտրոնային հարթակ տեղափոխվեցին հարկային հաշվետվություն ուղարկելու, ինչպես նաև որևէ գործունեության արտոնագիր ստանալու գործընթացները:
Կրճատվեց հարկային հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը:
Քաղաքացիներին նոր որակի ծառայություններ մատուցելու համար բացվեցին ինչպես հարկային սպասարկման, այնպես էլ անձնագրային բարեփոխված կենտրոններ:
Ընդունվեցին հայաստանցիների կյանքը հեշտացնող մի շարք որոշումներ. օրինակ
մայիսից ուժի մեջ մտավ պարզեցված ընթացակարգով վարորդական իրավունքի վկայականի ստացման կարգը, ըստ որի, այլեւս կարիք չկա նարկոլոգիական և հոգեբուժական դիսպանսերից տեղեկանք ներկայացնել, չկա նաև նախնական ուսուցում անցնելու կարիք: Լուրջ առաջընթաց տեղի ունեցավ պետական վճարովի ծառայությունների մյուս համակարգերում: Այսպես. անշարժ գույքի պետական կադաստրին արգելվեց չափագրում ու տեղազննում իրականացնել առուվաճառքի գործարքի դեպքում, նոտարիատներում կարգավորվեցին գանձվող վճարումները ու նոտարների միջև մրցակցության պայմաններ ստեղծվեցին, ավտոմեքենաների տեխզննման կայաններին արգելվեց քաղաքացուց գումար վերցնել` վճարը պետք է կատարել միայն բանկում, հատուկ որոշում կայացվեց` քաղաքացիներին ազատելով պոլիկլինիկաներից բժշկի թուղթ վերցնելու պարտադրանքից:

Սոցիալական խնդիրները ուշադրության կենտրոնում

Կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների շրջանակում հստակեցվեցին, մաքրվեցին թոշակառուների ցուցակները, ինչպես նաև հնարավորություն տրվեց թոշակ ստանալ անկանխիկ՝ քարտային տարբերակով: Տնտեսված գումարով պետությունն առայժմ 10 տոկոսով կարողացավ ավելացնել կենսաթոշակի չափը:
Նոր օրենսդրական հիմքեր ստեղծվեցին կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկման համար:
Մաքրվեցին, հասցեական դարձան պետական նպաստները: Պարզվեց՝ 17 հազար քաղաքացի անապահովության նպաստի հասցեատեր չի եղել:
Մեկնարկեց «Մատչելի բնակարան մարզիկներին, բժիշկներին, լրագրողներին և մանկավարժներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագիրը: Շենքն ունենալու է 5 մասնաշենք 13 հարկով՝ ամբողջությամբ ներհարդարված:
Իսկ մարզերի համաչափ զարգացման, այնտեղ բնակչության կենսամակարդակը բարձրացնելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից 2011թ. հատկացրեց 20 մլրդ դրամ: Այդ միջոցների նպատակային ծախսումը վարչապետի վերահսկողական ծառայությունը շարունակական հսկողության տակ էր։


Դրվագներ 2011-ից

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ