Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երկուշաբթի, 24 հոկտեմբերի 2011

6 քայլ առաջ. բարեփոխումների քանակով Հայաստանն առաջատար երկրներից է

Հայաստանը գործարար միջավայրի և ինստիտուցիոնալ դաշտի կանոնակարգման առումով տարածաշրջանում և աշխարհում ամենաշատ բարեփոխում իրականացրած երկիրն է: Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Համաշխարհային բանկի հրապարակած Doing Business 2012 զեկույցի տվյալներով, 2010 թ. հունիսից մինչև 2011 թ. մայիսն ընկած ժամանակահատվածում մեզանում իրականացվել է 5 բարեփոխում, որի շնորհիվ բարելավվել ենք մեր վարկանիշը 6 կետով` զբաղեցնելով 55-րդ տեղը:

«Այսօր Համաշխարհային բանկը հրապարակել է բիզնես միջավայրի բարելավման` Doing Business-ի գործակիցը։ Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի` մենք այս ուղղությամբ 6 քայլով առաջ ենք շարժվել և 61-րդ տեղից տեղափոխվել ենք 55-րդ հորիզոնական։ Կարևոր և հատկանշական է, որ մենք մեր բարեփոխումների քանակով զբաղեցնում ենք առաջին տեղը։ Համաշխարհային բանկը գնահատել է, որ 183 երկրների շրջանակում 5 ոլորտներում մենք ունենք էական բարելավումներ և միակն ենք այդ 183 երկրների մեջ, որ 5 բարեփոխումներ դրական են գնահատվել։ Երրորդը, մենք ԱՊՀ երկրներում այս ցուցանիշով երկրորդն ենք ու զիջում ենք միայն Ղազախստանին։ Մեր իրականացրած որոշ բարեփոխումներ կարտացոլվեն 2012 թվականի հաշվետվության մեջ»,-զեկույցին անդրադառնալով նշել է վարչապետը:

Հիշեցնենք, որ գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր նախապայմաններից է, ինչին հասնելու համար ՀՀ կառավարությունը բազմաթիվ պետական միջոցառումներ է իականացնում. պարզեցնում և թափանցիկ, քիչ ծախսատար դարձնում այդ միջավայրը, լուրջ քայլեր են կատարվում հավասար մրցակցային պայմանների, գործարարությանը օժանդակող զարգացած շուկայական ենթակառուցվածքների, ինչպե նաև հարկային -մաքսային հավասարակշռված քաղաքականություն ստեղծելու հարցում:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը նշում է առաջընթացի հիմք տված հարկային ոլոտի մի քանի բարեփոխումներ մասին. օրինակ՝ կրճատվել է հարկային հաշվետվությունների և վճարումների պարբերականությունը ՝ շահութահարկի, գույքահարկի, սոցվճարների մասով: Ըստ նրա, նկատելի փոփոխություն կլինի արդեն հաջորդ տարվա զեկույցում, քանի որ դեռ նոր է ուժի մեջ մտել այն օրենքը, ըստ որի 58.3 մլն շրջանառություն ունեցողները պարտադիր կերպով պետք է հաշվետվություն ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով, ինչը կհեշտացնի աշխատանքը, կբացառի քաշքշուկներն ու կկրճատի կոռուպցիոն ռիսկերը:
Զեկույցի հաշվարկներում առանձին սյունյակով դիտարկվում է՝որքանով է տվյալ երկիրը վարկերի տրամադրման առումով ազատական, որքանով են բիզնեսն ու հասարակությունը ներգրավված այդ գործընթացներում. այս առումով մեր ցուցանիշը բարելավել ենք 5 կետով:
ՀՀ կենտրոնական բանկն այս ուղղությամբ ընդունել է մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության գաղտնիության ապահովմանը, վարկային բյուրոների լիցենզավորմանը (այս ոլորտը նախքան այդ իրավական ակտերի ընդունումը չէր կարգավորվում), բարձրացվել է վարկային տեղեկատվության հասանելիությունը:
Բիզնեսի գրանցումը մեկ պատուհանի սկզբունքով 15 րոպեում կամ էլեկտրոնային եղանակով մեր երկրին առաջ է մղել 10-ը տեղով: Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը կարծում է, որ հաջորդ տարի այդ դիրքն ավելի կբարելավվի, քանի որ գործակիցը հաշվարկելուց հետո ավելացրել ենք սոցիալական ապահովադրի կոդը ստանալու պահը: Քննարվում է նաև մեկ պատուհանից գործարարին էլեկտրոնային ստորագրություն տրամադրելու հարցը: Ինչպես նաև հսկողություն է սահմանված սպասարկման պայմանների որակի շարունակական բարելավման ուղղությամբ:
Ամենամեծ առաջընթացը 38 կետով արձանագրվել է շինթույտվությունների ստացման առումով: Հստակեցվել և կրճատվել են շինարարական թույլտվությունների ստացման համար անհրաժեշտ գործընթացները, ժամկետները, մասնավորապես` ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունների կողմից տրվող օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները կառուցապատողին են տրամադրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ համատեղ` ճարտարապետահատակագծային առաջադրանք տվողի կողմից: Սակայն ժամկետները կրկին վերանայվել են ու կրճատվել, ինչը նշանակում է, որ հաջորդ տարվա հաշվարկներում կրկին դրական տեղաշարժ է լինելու:
Մեկ երկու ՝սեփականության իրավունքի գրանցման ու ներդրումների պաշտպանության ցուցանիշներում փոքր-ինչ հետընթաց ունենք: Ըստ Արամ Օրբելյանի, այստեղ բացարձակ թվերով ոչինչ չի փոխվել, պարզապես մենք այդ դաշտերում այս տարի բարեփոխում չենք արել, ի տարբերություն 6 այլ երկրների:
Թեև վերացվել է իրավաբանական անձանց կողմից կնիք ունենալու պարտադիր պահանջը:
և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում կատարելագործվել հարկադիր էլեկտրոնային աճուրդով պարտապանի գույքի իրացման կարգը, այդուհանդերձ, պայմանագրերի կիրարկում ցուցանիշով հետընթացը մեծ է: Այն հաշվարկվում է պայմանագիրը խախտելու օրվանից մինչև պատասխանատվության արդյունքում գումարը ստանալու օրն ընկած ժամանակահատվածը, ինչը մեզանում դեռևս բավական ժամանակատար է, սակայն մշակվում են մեխանիզմներ, որոնք թույլ կտան դատական գործընթացներն ավելի թափանցիկ դարձնելու:
Doing business-ի մեր պատասխանատուները դեռ պետք ճշտեն, թե ինչու է վատացել արտաքին առեւտրի ցուցանիշը. հաշվարկներն արված են ձեռներեցներից կատարած հարցումների հիման վրա, ըստ որոնց իբրեւ արտահաման եւ ներմուծման ժամանակ պահանաջվող փաստաթղթերն են ավելացել, ինչն իրականում չկա, կուսումնասիրեն, կհասկանան, թե այս շղթայում բիզնեսի ծախսերը որտեղ են ավելացել: Այս դաշտում բարեփոխումներ են իրականացվել արտաքին առևտրին առնչվող տեխնիկական հսկողության մի շարք՝ապրանքների պարտադիր հավաստագրման, չափագիտական հսկողության, անասնաբուժական հսկողության, բուսասանիտարական հսկողության, ծագման երկրի որոշման և հավաստագրերի տրամադրման ոլորտներում:
Մի քանի բարեփոխումներ էլ իրականացվել են մաքսային հայտարարագրման և մաքսային ձևակերպումների էլեկտրոնային համակարգերում:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները կրճատվել են` 169-ից դառնալով 96-ը, որոնցից 12-ը հանդիսանում են պարզ, իսկ 84-ը` բարդ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներ, ինչպես նաև ստեղծվել է լիցենզիաների ձեռքբերման էլեկտրոնային հնարավորություն (www.e-gov.am): Ձեռնարկությունների գրանցման, լիցենզավորման և հարկային հաշվետվությունների առցանց ստացման և ներկայացման համակարգի ներդնումը:
2011 թվականի հունիսի 18-ին ընդունվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-210-Ն օրենքը, որով կատարելագործվում է շահագրգռվածության առկայությամբ իրականացված գործարքների (տնտեսական գործունեության) բացահայտման մեխանիզմները և ընդլայնվում է տնօրենների պատասխանատվությունը:
Այս տարվա հունիսի 23-ին ՀՀ կառավարության կողմից հաստատվել է 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններում Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման ժամանակացույցը: Միաժամանակ նախաձեռնվել են Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման ուղեցույցի մշակման աշխատանքներ:
Սեփականության պետական գրանցման ոլորտում ներդրվել են գրանցման արագացված գործակիցներ:
ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվել են գործարարության աջակցման թեժ գծեր, ինչպես նաև ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի գործողությունների գանգատարկման միջգերատեսչական խորհուրդ:Այս տարվա հաշվետվությունում մեթոդաբանության փոփոխություն է կատարվել, նոր գործակից է մտել` կապած է էլեկտրականության ստացման հետ, թե ինչքան ժամանակում է բիզնեսը միանում էլեկտրական ցանցերին: Նշենք, որ այս ցուցիչով 2 կետով հետընթաց ունենք` 150-րդ տեղում ենք, սակայն հաջորդ տարի իրապես այդ դիրքը բարելավվելու է, քանի որ արդեն այդ առումով գործադիրը լուրջ քայլեր է կատարել: Ձեռներեցների համար վերանայվել ու կրճատվել են ոչ միայն էլեկտրական հոսանքին միանալու ժամկետները, քայլերը, այլեւ վարձավճարները:

 

Թեմայի վերաբերյալ տես նաև`

Խորհրդակցություն Doing Business-ի բարելավման միջոցառումների վերաբերյալ

Հայաստան. 6 քայլ առաջ

 

 


 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ