Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երկուշաբթի, 10 հոկտեմբերի 2011

Երևանում մեկնարկել է «Արմթեք 2011» համաժողովը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «ԱրմԹեք կոնգրես 2011» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 4-րդ ամենամյա համաժողովի բացմանը: Այս տարի համաժողովն անցկացվում է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրի ներքո:
Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության, «Վիասֆեր» տեխնոպարկի, Հայկական Զարգացման գործակալության, տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և «Յունիքոմփ» ընկերության աջակցությամբ:
Համաժողովի նպատակն է աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շարունակական զարգացմանը՝ միաժամանակ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճին: «ԱրմԹեք Կոնգրես 2011»-ը հնարավորություն կտա նաև հայտնաբերել գործարար և ներդրումային նոր հնարավորություններ, ստեղծել նոր կապեր և ընդլայնված մասնագիտական ցանց: Համաժողվին ելույթով հանդես կգան պետական մարմինների, գիտական և կրթական հաստատությունների ու մասնավոր հատվածի հեղինակավոր ներկայացուցիչներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եվրոպայի և ԱՊՀ այլ երկրներից:

* * *
Ողջունելով ներկաներին համաժողովի բացման կապակցությամբ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. ««ԱրմԹեք»-ը կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողով և նպատակ ունի աջակցել այս ոլորտում մեր երկրի շարունակական զարգացումը, խթանել միջազգային գործարար կապերի ամրապնդմանն ու ներդրումների հետագա աճը: Այդ տեսակետից, վերջին երեք տարիների ընթացքում այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել արմատական փոփոխոխություններ: Առաջին հերթին դա պայմանավորված է ինտերնետի հասանելիության կտրուկ աճով: Մասնավորապես, եթե 2008 թվականին ինտերնետ կապի գինը մեկ մեգաբիտ վայրկյանի համար մեկ միլիոն 200 հազար դրամ էր, ապա 2011 թ. այն արժե 50 հազար դրամ: Այսինքն, սա ամենաէական և արմատական փոփոխությունն է, որն ինտերնետը դարձնում հասանելի մեր քաղաքացիների համար: Եթե 2008 թ. Հայաստանում ինտերնետից օգտվում էր 80 հազար, ապա այս տարի նրանից օգտվում է արդեն 341 հազար մարդ: Բջջային հեռախոսի միջոցով ծառայություններից օգտվողների թիվը եթե 2008-ին կազմում էր մեկ միլիոն 300 հազար, ապա այսօր կազմում է 3 միլիոն 331 բաժանորդ: Հասկանալի է, որ այսպիսի փոփոխություններն ինտերնետ հասանելիության տեսակետից նշանակում են, որ որակապես փոխվել է Հայաստանի հասարակությունը, ինտերնետը մուտք է գործել գրեթե բոլոր բնագավառներ: Գաղտնիք չէ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում նորամուծություններն էապես բարձրացնում են մեր տնտեսության արդյունավետությունը: Այսօր դժվար է պատկերացնել որևէ ոլորտ, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաները չեն կատարում հեղափոխական փոփոխություն արտադրողականության մեջ: Դա նպաստում է անվտանգության բարձրացմանը, տեղեկացվածության հասանելիությանը, և ինչն ամենակարևորն է, փոխվում է հասարակության մտածողությունը: «ԱրմԹեք» համաժողովն այն հարթակն է, որը հնարավորություն է տալիս կառավարությանը ոլորտի մասակիցների հետ միասին նայել դեպի ապագան, բացահայտել Հայաստանի հարաբերական առավելություններ ու շեշտադրումներ կատարել դրանց վրա:
Այդ տեսակետից, վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մեր հարաբերական առավելությունը մեր տաղանդաշատ մասնագետներն են: Դա է պատճառը, որ այս ոլորտում մենք սկսել ենք մասնագիտանալ առաջին հերթին բարդ ծրագրային արտադրանքներ տալու մեջ: Դրա համար մենք ունենք փայլուն օրինակներ, որոնցից կթվարկեմ մի քանիսը.
Առաջինը, Հայաստանի Հանարապետության կառավարության և «Մայքրոսոֆթ» կորպորոցիայի միջև կնքված համագարոծակցության հուշագրի շրջանակում 2011-ի մայիսին Երևանում բացվել է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որի նպատակն է «Մայքրորոսֆթ» կորպորոցիայի գործիքների և ծրագրերի կիրառմամբ ստեղծել մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման միջավայր՝ ձեռներեցության հմտությունների կատարելագործման, նորարական գաղափարների ձևավորվաման, թեստավորման և առաջ մղման համար: Ծրագրերն իրականացվում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից, «Մայքրոսոֆթի», Ամերիկայի Միացյալ Նահանագների միջազգային զարգացման գործակալության, Հայաստանի կառավարության և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ: Ներկայում «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի դասընթացների, սեմինարների և փորձի փոխանակման միջոցով կիրառելով նորարական և արդյունավետ միջոցներ, աջակցություն է ցուցաբերվում նաև փոքր և միջին ձեռնարկություններին: Այն տարածաշրջանում ամենախոշոր «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնն է և հանդիսանում է Կենտրոնական Եվրոպայում համանման կենտրոնների ստեղծման մոդել: Մենք հպարտանում ենք, որ «Մայրքսոֆթի» հետ ունենք այսպիսի լուրջ առաջընթաց:
Երկրորդը, 2011-ի նոյեմբերին ԵՊՀ-ի տարածքում կբացվի հայ-հնդակական ուսումնական կենտրոնը: Այն Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և հնդկական «C-DAC» կենտրոնի կողմից ու համարվում է տարածաշրջանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենախոշոր ներդրումը: Ծրագրի հիմնական առաքելությունն է Հայաստանում ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հատուկ միջավայր, որը մեծապես կնպաստի երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատուժի զարգացմանը և կծառայի որպես բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերի հետազոտական կենտրոն: Այստեղ է տեղակայվելու հնդկական «PARAM» գերհամակարգիչը, որի միացումը «Armcluster»-ին կդարձնի այն տարածաշրջանում ամենախոշոր համակարգչային կլաստերը և կխթանի հետազոտական աշխատանքների իրականացումը՝ բիոտեխնոլոգիաների, օդերևութաբանության, բնապահպանության և հարակից այլ ոլորտներում:
Ֆինլանդիայի կառավարության, «NOKIA» ընկերության և համաշխարհային բանկի կողմից ԱՊՀ տարածաշրջանում հայտարարված մրցույթին մասնակցել է նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և հաղթել: Այժմ դրա շնորհիվ 2011-ին Հայաստանում կստեղծվի մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների համար: Այն կլինի ողջ աշխարհի համար նախատեսվող հինգ հիմնական լաբորատորիաներից մեկը և ուղղված կլինի բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ մոբայլ լուծումների ու արտադրանքների առևտրայնացման, տեխնիկական և կառավարման հմտությունների զարգացման, տարածաշրջանային ձեռնարկությունների և մասնագետների միջև կապերի հաստատման և ներդրումների ներգրավման համար:
Գյումրու տեխնոպարկի ծրագրի շրջանակում այս տարվա ամռանը բացվել է «D-Link International» կազմակերպության ծրագրային մշակումների տարածաշրջանային լաբորատորիան: «D-Link International»-ը թայվանական ընկերություն է, որը ցանցային և հեռահաղորդակցային սարքավորումների արտադրության և վաճառքի համաշխարհային առաջատարներից մեկն է և ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում: Ելնելով Հայաստանում արդեն իսկ իրականացված ծրագերրի արդյունքում գրանցված բացառիկ հաջողություններից՝ առաջիկայում «D-Link» կազմակերպությունը նախատեսում է Գյումրիում կառուցել իր համաշխարհային կենտրոններից մեկը՝ մեկնարկային առնվազն 60 աշխատատեղով: Ուրախ ենք, որ այդ մասին ընկերության պատասխանատուները հայտարարությամբ հանդես կգան «ԱրմԹեք-2011» համաժողովի ընթացքում:
Այս տարվա աշնանը պաշտոնապես կհայտարարվի աշխարհի խոշոր ինժեներական կազմակերպություններից մեկի՝ սինգապուրյան «ST Kinetics» ընկերության մուտքը Հայաստան: Այս ընկերությունը Հայաստանում բացել է մասնաճյուղ, որի առաջնային ծրագիրը կլինի հետազոտությունների և մշակումների լաբորատորիայի և ավտոնոմ մեքենաների ու ավտոնոմ սարքավորումների պլատֆորմի հիմնումը: Այստեղ մշակված ալգորիթմերը կվաճառվեն ողջ աշխարհում: Առաջիկա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Հայաստանում ներդնել տարեկան 1-2 մլն դոլար: «ST Kinetics»-ը զբաղվում է ցամաքային համակարգերի և տրանսպորտային՝ օդային և ծովային միջոցների ճարտարագիտական սարքավորումների ամբողջական ծրագրավորմամբ:
Այս նախաձեռնությունները, որ ներկայացրեցի, առաջին հերթին հիմնված են Հայաստանում առկա գիտակ, հմուտ մասնագետների վրա, որոնք կարողանում են առաջարկել լուծումներ: Մեր այս հարաբերական առավելությունը մենք պարտավոր ենք զարգացնել:
Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը վերջին երեք տարիների ընթացքում դինամիկ զարգացում է ունեցել, չնայած համաշախարհային տնտեսական և ֆինանսական ճգնաժամային միտումներին, որոնց բացասական ազդեցությունը մենք զգում էինք նաև մեր տնտեսության վրա:
«Դիջիթեք» ցուցահանդեսը և «ԱրմԹեք» համաժողովը վկայում են, որ մենք դեռևս ունենք չբացահայտված բավականին մեծ ներուժ և այս ոլորտում աճի տենմպերը մոտակա տարիներին ևս լինելու են բարձր:
Այս բնագավռում ունենք 300 ձեռնարկություն, ընդ որում, ուրախալի է, որ և «Դիջիտեք» ցուցահանդեսում, և «ԱրմԹեք» համաժողովում նկատվում է մասնակիցների և հետաքրքության աճ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ունենք 5500 մասնագետներ, իսկ եթե սրան ավելացնենք նաև հեռահաղորդակցության ոլորտը, ապա մասնագետների թիվը կկազմի 10 հազար: Չնայած այս ցուցանիշին՝ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնակիցների հետ հանդիպումների ժամանակ արձանագրել ենք մի կարևոր հանգամանք: Այս բնագավառում տարեկան մեր երկրում առկա է 1000 մասնագետի պահանջարկ: Դա նշանակում է, որ այսօրվա աճի ներուժը տարեկան կազմում է 20 տոկոս, և դա այն պահանջարկն է, որ ներկայացնում են այսօր հաջողությունների հասած գործող ընկերությունները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր արտադրանքի տարեկան ծավալները հասնում են 200 մլն դոլարի: Համախառն ներքին արդյունքի մեջ իր տեսակարար կշռով այն այսօր համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, սակայն աճի տեմպերով այն վերջինիս երեք տարիների ընթացքում գերազանցելու է:
Համաժողովնի մասնակիցներին ցանկանում եմ բեղմնավոր աշխատանք և հավաստիացնում, որ այն սերտ համագործակցությունը, որ գոյություն ունի կառավարության և մասնավոր հատվածի միջև, շարունակվելու է: Տարբեր ձևաչափերով մեր պարբերական հանդիպումներն էապես օգնում են մեզ բացահայտելու այն խոչընդոտները, որոնք դեռևս առկա են այս ոլորտում, դրանց վերացումը կարող է էլ ավելի նպաստել ոլորտի զարգացմանը:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ այն ջանքերի ներդրման համար, որոնք նպաստում են, որպեսզի Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխարհում զբաղեցնի իր արժանի տեղը»:

 

***
«Արմթեք 2011» չորրորդ համաժողովը բոլորովին նոր խոսք է բերում հայկական տեխնոլոգիական միջավայր: Եթե նախորդ համաժողովներն ամփոփում էին այն մտքերը, թե ինչ պետք է փոխել ոլոտում մշտապես մրցունակ լինելու համար, ապա այժմ համաժողովի հենց սկզբում անգամ արտերկրյա մասնակիցները խոսում են ներդրումների մասին:
Այդուհանդերձ, ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է, դրան համընթաց քայլելու համար անհրաժեշտ է շարունակ վերանայել ու թարմացնել սեփական գաղափարները. սա մի շեշտադրում է, որ դրված է «Արմթեք» ամենամյա համաժողովի հիմքում և անկախ ամեն տեսակ զարգացումներից միշտ արդիական է: Դեռևս 2007-ին Միացյալ նահանգների բարձր տեխնոլոգիաների Սիլիկոնային հովտում մեկնարկած համաժողովը յուրաքանչյուր հավաքին բացահայտում է նախորդ փորձի արդյունքները, նախանշում ապագայի զարգացումները:
Վերջին տարիներին աշխարհի ուղեղների հետ նման շփումները միշտ էլ արդյունավետ են եղել: Ինչպես համաժողովի մասնակիցներ են նկատում, այն բացառիկ հնարավորություն է տալիս լսելու, թե ժամանակակից աշխարհն ի՞նչ տրամաբանությամբ է զարգանում, ի՞նչ կանոններով է մրցակցում, ինչպիսի՞ն է ապագան:
Կառավարության և ոլորտի պատասխանատու մի քանի կազմակերպությունների կողմից կազմակերպվող համաժողովի առաջնահերթ նպատակը, սակայն, միջազգային գործարար նոր կապերի ստեղծման միջոցով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն է:
«Սովորել անցյալից, բացահայտել ապագան». ասում են համաժողովի մասնակիցները և ցույց տալիս, թե նախորդ՝ 2009-ին Սիլիկոնյան հովտում անկացրած համաժողովից հետո Հայաստանում տեխնոլոգիական ինչպիսի նոր միջավայր է ձևավորվել: Նախորդ՝ «ԱրմԹեք 2009»-ի ամենամեծ ձեռքբերումը, ըստ մասնակիցների, Հայաստանի ճանաչվածությունն է աշխարհում, որ հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի մասին արդեն բարձրաձայնել են HP, INTEL, D-Link հանրահայտ ընկերությունների ներկայացուցիչները։ Ավելին՝ այդ ոլորտի հայտնի բրենդները Հայաստանում հիմնել են իրենց ծրագրային կենտրոններն ու լաբորատորիաները, ինչպես օրինակ՝ «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը, որոնց շուտով ավելանալու են ևս 2-ը:
Նոյեմբերին ԵՊՀ-ի տարածքում բացվելու է հայ-հնդակական ուսումնական կենտրոնը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցման և այդ ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման հատուկ հարթակը: Հայաստանում ստեղծվելու է մոբայլ լուծումների տարածաշրջանային՝ աշխարհի համար նախատեսվող հինգ հիմնական լաբորատորիաներից մեկը:
Սինգապուրյան «ST Kinetics» տրանսպորտի ճարտարագիտության ոլորտում հայտնի ընկերությունը Հայաստանում տարեկան ներդնի 1-2 մլն դոլար է ներդնելու:
Գյումրիում թայվանական «D-Link International» ընկերությունը ծրագրային կենտրոնն է հիմնել: Աշխարհի ավելի քան 100 երկրներում ներկայացված ընկերությունը հնեց այդ քաղաքում է նախատեսում կառուցել համաշխարհային իր կենտրոններից մեկը:
Այս վերջին զարգացումները պայմանավորված են նաև նրանով, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում մեր երկրում արմատական փոփոխոխություններ են կատարվել: Առաջին հերթին ինտերնետը դարձել է հասանելի և մատչելի, այն մուտք է գործել տնտեսության բոլոր բնագավառները՝ իր հերթին որակապես փոխելով նաև հայ հասարակությանը: Մյուս կողմից էլ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի նորամուծությունները առավել արդյունավետ են դարձրել տնտեսությունը:
Մասնագետների դիտարկմամբ, այս միտումների հիմքում հայ մասնագետների ներուժն է. 300 ձեռնարկություն, ավելի քան 12 հազար մասնագետ, տարեկան 200 մլն դոլարի ընդհանուր արտադրանք ու չնայած այս ամենին, պարզվում է, որ առկա է դեռևս չբացահայտված բավական մեծ ներուժ:
Մասնագետների խոսքով՝ «թռիչքի» համար նոր միջավայրի ձևավորումն իրողություն դառնալու ճանապարհին է, և «ԱրմԹեքի» գլխավոր առաքելությունն այդ առումով իր գործը կիովին անում է:

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ