Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

երեքշաբթի, 28 սեպտեմբերի 2010

Աշխարհի քաղաքն իրականություն կդառնա

Հայաստանի անկախության օրը հայկական եռագույնը բարձրացվել է Չինաստանի Շանհայ քաղաքում, որտեղ անց է կացվում «Շանհայ էքսպո 2010» համաշխարհային ցուցահանդեսը, որին ի թիվս աշխարհի 192 երկրների, մասնակցում է նաև Հայաստանը:
Վու Վան Հինգը հայկական տաղավար այցելած երկու միլիոներորդ այցելուն էր, ում հանձնվել է վկայական և թանկարժեք նվեր: Հայկական տաղավարն օրական 20 հազար մարդ է ընդունում, իսկ աշխատանքի ողջ ժամանակաընթացքում «Շանհայ Էքսպո-2010» ցուցահանդես այցելած 53 միլիոն այցելուներից ավելի քան 2 միլիոնը եղել է հայկական տաղավարում: Սա վկայում է հայկական տաղավարի լուրջ հաջողության և Հայաստանի նկատմամբ առաջացրած հետաքրքրության մասին: Հետաքրքրություն, որ հնարավորություն կտա մեծացնել մեր երկիր զբոսաշրջիկ-այցելուների թիվը:

ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Հայաստանի ազգային տոնին նվիրված իր ելույթում Հայաստանի կառավարության անունից շնորհակալություն հայտնելով Չինաստանի իշխանություններին՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկիրն ամեն օր արթնանում և նայում է բիբլիական Արարատ լեռանը: Գաղափարը, որ ներդրված է Արարատ հասկացության մեջ, կապված է վերածննդի հետ:
Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհը չի կարող լինել նախկինը, այն պիտի փոխվի։ Աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ փորձում են ձևակերպել աշխարհի նոր ուղղվածությունը։
Այսօր մեզ համար գլխավոր կարգախոսն այն է, որ նոր աշխարհը պետք է կառուցենք միասին։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկում ենք նոր քաղաքի տեսլականը, որն իր մեջ կներառեր ոչ միայն մեր մոտեցումը, թե ինչպիսին պետք է լինի քաղաքակրթության երկխոսությունն այսօր, այլ միաժամանակ մենք հնարավորություն ենք ստեղծում բոլոր մարդկանց, ժողովուրդներին մասնակցելու նոր քաղաքի կառուցմանը»
: Նա հույս է հայտնել, որ այդ քաղաքի շինարարությունը նոր էջ կբացի ոչ միայն հայ ժողովրդի, այլև քաղաքակրթության պատմության համար։

ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՂԱՎԱՐՆ Է

Հայաստանի կառավարական պատվիրակությունը հայկական տաղավարում մասնակցել է Հայաստանի անկախությանը նվիրված` «Հայփոստ»-ի թողարկած նոր նամականիշի մարմանը: Ներկայացվել է նաև «Շանհայ էքսպո-2010»-ում հայկական տաղավարին նվիրված նամականիշը։ «Շատ մեծ խորհուրդ ունի այսօր ձեզ ներկայացնել նամականիշներ, որոնք նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախությանն ու տաղավարին, ինչը նշանակում Է շարունակականություն»,-մարման հանդիսավոր արարողության ժամանակ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Շանհայ էքսպոյում Հայաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում հրապարակվել է «Էքսպո Շանհայ օնլայն բյուրոյի» որոշումը, ըստ որի` վիրտուալ տաղավարի գերազանց կազմակերպման և ներկայացման համար հայկական կողմին շնորհվել է գլխավոր մրցանակը:
Բացի այդ հայկական տաղավարն իր տեխնոլոգիական լուծումների և դրանք լավագույնս իրականացնելու համար արժանացել Է արծաթե մեդալի:
Այնուհետև հայկական կողմի հրապարակած կարգախոսին հավատարիմ մնալով` Հայաստանի կառավարության ղեկավարն այցելել է նաև այլ երկրների տաղավարներ, ներկա գտնվել Ազգային օրվան նվիրված Եվրոպայի հրապարակում կազմակերպված եզրափակիչ համերգին` հայ կատարողների մասնակցությամբ:
Հայկական տաղավարի պատասխանատուների հավաստմամբ, մայիսից մեր երկրի ներկայացրած նախագիծը տեսնելու համար հերթերը չեն պակասում, ինչը վկայում է մեր ցուցադրության նկատմամբ եղած մեծ հետաքրքրության մասին:

Ի ԴԵՊ…

Տիգրան Սարգսյանի այցն աչքի էր ընկնում հանդիպումների խիտ գրաֆիկով: Կառավարության ղեկավարը հանդիպել է ՉԺՀ առաջին փոխվարչապետ Լի Կեցյանի հետ: Հայաստանի Հանրապետության վարչապետը կարևորել է նաև ՉԺՀ փոխարտգործնախարար Վան Գուան Գիայի, Շանհայի քաղաքապետ Հան Ժենհայի, Ազգային աուդիտի գրասենյակի գլխավոր տնօրեն Լիյ Թիայ Յինի և Սիչուանի նահանգապետ Ցզյան Ցզույ Ֆենի հետ ունեցած հանդիպումները, որոնք, նրա գնահատմամբ նոր ազդակ կհաղորդեն հայ-չինական երկկողմ հարաբերություններին: Հանդիպումների ընթացում միաժամանակ չինաստանցի գործընկերներին ներկայացվել են նոր ծրագրեր, որոնք հնարավոր է համատեղ իրականացնել:
Հայկական պատվիրակության այցը Չինաստան լայն արձագանք է գտել չինական մամուլում: Մասնավորապես սեպտեմբերի 21-ին չինական CCTV-ն ամբողջ օրվա ընթացքում պարբերաբար ռեպորտաժներ է ներկայացրել հայկական տաղավարի և Աշխարհի քաղաքի մասին:

Առավել մանրամասն`

Տիգրան Սարգսյան. «Հայ-չինական գործընկերությունը զարգացման մեծ ներուժ ունի»

ՉԺՀ փոխվարչապետը Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել հայ-չինական հարաբերությունների ներկա մակարդակը

«Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Ազգային օրը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ հագեցած և հետաքրքրիր է որակել ՉԺՀ կատարած պաշտոնական այցի ծրագիրը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն 

Տիգրան Սարգսյան. «Շանհայ Էքսպո-2010»-ը քաղաքակրթությունների հանդիպման հարթակ է» 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ