Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

չորեքշաբթի, 1 սեպտեմբերի 2010

Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նախորդ նիստի ժամանակ ՀՀ նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել էր, պահպանելով ստեղծված ավանդույթը, սեպտեմբերի 1-ին այցելել երկրի հանրակրթական դպրոցներ և շնորհավորել սաների ու մանկավարժների նոր ուսումնական տարին։
Կառավարության ղեկավարը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ այցելել է Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց, գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորել ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության անունից սրտանց շնորհավորում եմ մեզ բոլորիս սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։
Այս օրը խոհրդանշական է, որովհետև հազարավոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ։ Ընտանիքները առաջին անգամ երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ մեր երեխաները մուտք են գործում ուսումնական հաստատություններ, Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքն են սկսում համալսարանները։
Եվ բոլորն այդ նոր սկիզբը սկսում են նոր հույսերով, նոր հավատով` ձգտելով դեպի բարին, դեպի պայծառ ապագան։ Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի միջավայր, որ դուք բոլորդ ամեն օր մեծ ուրախությամբ և խանդաղատանքով այցելեք դպրոց։ Մանավանդ, կարծում եմ, որ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցն ունի այդ առաքելությունը։ Մենք հիշում ենք Անդրանիկ Մարգարյանին` որպես հայրենասեր պետական, քաղաքական գործչի, որը գնահատում էր դպրոցը, գիտելիքը, դաստիարակությունը։ Գիտելիքի օրը նաև այլ խորհուրդ ունի. մենք պետք է կարևորենք այն մարդկանց, ովքեր կրում են գիտելիք, ովքեր դասավանդում են։ Խորհրդանշական է նաև այն, որ մասնակցում ենք ուսուցիչների երդման արարողությանը, ինչը չափազանց կարևոր է ջերմ մթնոլորտի ձևավորման առումով։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, որպեսզի նոր սկիզբը բոլորի համար լինի բախտավոր և ընտանիքներին բերի երջանկություն»։

***

Մեզանում առաջին անգամ այս տարի տեղի է ունեցել ուսուցիչների երդման արարողություն, որին երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցում ներկա է գտնվել Տիգրան Սարգսյանը։
Վարչապետին են ներկայացվել դպրոցի խնդիրները, կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ վարչապետը շրջել է դպրոցում, եղել դասասենյակներում, մարզադահլիճում, ծանոթացել ուսումնական պայմաններին, զրուցել աշակերտների հետ։
Շրջայցին հաջորդած ճեպազրույցի ընթացքում վարչապետն իր տպավորությունները հայտնել է լրագրողներին. «Երբ մենք էինք սովորում դպրոցում, աշխարհի մասին պատկերացումները բոլորովին այլ էին։ Այսօրվա պահանջները դպրոցից, խնդիրները, որոնք դրվում են դպրոցի առջև, կարծում եմ, որակապես տարբերվում են։ Մեծ ուշադրություն պետք է դարձնենք, որ երեխաներին ինքնուրույն մտածելու կարողություն տանք»։ Վարչապետն անդրադարձել է նաև դպրոցում իր նկատած խնդիրներին. «Առաջին հայացքից էլ երևում է, որ անհրաժեշտ է կապիտալ վերանորոգում իրականացնել։ Համակարգչային դասարանների ձևավոր՛ումը նույնպես այս դպրոցի համար արդիական է, ինչպես նաև գրադարանների համալրումը։ Սրանք այն ծրագրերն են, որ այս տարվա ընթացքում կրթության և գիտության նախարարությունը պետք է իրականացնի, և մենք Համաշխարհային բանկի ծրագրով բոլոր ավագ դպրոցների համար նախատեսում ենք մեծ ֆինանսական միջոցների հատկացում, որպեսզի և՛ համակարգչային դասարանները ձևավորվեն, և՛ գրադարանները համալրվեն»։ Լրագրողները Տիգրան Սարգսյանին հարցրեր են ուղղել դպրոցական հիշողությունների ու ընկերների մասին, ինչպես նաև խնդրել փոխանցել նրա շնորհավորանքը հանդիսավոր օրվա առիթով։ Ի պատասխան վարչապետը նշել է. «Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհը գիտելիքի, ինտելեկտի մրցակցության աշխարհ է։ Կարծում եմ, որ դպրոցի առաքելությունն այսօր պետք է լինի այն, որ այդ իմաստնությունը հաղորդի երեխաներին, որպեսզի բոլոր աշակերտները հասկանան, որ առանց գիտելիքի իրենք մրցունակ չեն լինելու, իրենք ապագա չեն ունենալու, և հենց այս դպրոցից պետք է սկսենք այդ գաղափարի ներդրումը մեր աշակերտների մեջ, եթե ուզում ենք լինել մրցունակ պետություն։ Մրցունակ պետությունը սկսվում է դպրոցից»։
Այցի ավարտին վարչապետին հարցեր են ուղղել նաև ավագ դպրոցի աշակերտների ծնողները։ Սպառիչ պատասխաններ տալուց հետո վարչապետը նրանց ու այսօր իրենց երեխաներին դպրոց ճանապարհած բոլոր ծնողներին մաղթել է ամենայն բարիք։
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ