Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

հինգշաբթի, 10 հունիսի 2010

Ո՞ւր հասան կառավարության ծրագրերը

Կառավարության հակաճգնաժամային որոշումներից մեկով նախատեսվում էր գործարարությանը ժամանակավոր աջակցության տրամադրում` այդ թվում ուղղակի վարկավորման, երաշխիքների տրամադրման և կապիտալում մասնակցության ձևով, հետագայում նախատեսվեց նաև հարկային որոշ արտոնություն սահմանել խոշոր ներդրումներ նախատեսող ձեռնարկություններին։ Անցել է ուղիղ մեկ տարի…

«Բենտոնիտից» մինչև օրգանիկ պլանտացիաներ

Տավուշի մարզի սահմանամերձ Ազատամուտը, որ նախկինում «Բենտոնիտ» գործարանի հիմքի վրա ստեղծված ավան էր, այսօր նոր ուղղություն է գտել. օրգանիկ հատապտուղների մշակությունը կարող է լուծել շատ այժմեական մի հարց` համայնքի բնակիչների զբաղվածության խնդիրը։
Համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին առաջարկն ուղղակի կառավարությունից էր. հիմնել մոշի, մորու, հաղարջի այգիներ. բերքը անսահմանափակ քանակով կմթերի «Թամարա ֆրութը»։ Օրգանիկ պլանտացիաներն այստեղ արդեն իրողություն են. բերքն էլ սպասվածից շուտ է կարմրել։ Ըստ ֆերմերի, օրական վարձատրությամբ առայժմ 16 մարդ է աշխատում, բերքահավաքին կընդգրկվեն շատերը՝ 90 օր շարունակ բերք են հավաքելու։ «Օրավարձով են աշխատում,-ասում է համայնքի ղեկավարը,-հիմա վճարում եմ 3-4 հազար, բերքահավաքի ժամանակ ամենաքիչը կվճարեմ 5 հազար, իսկապես, հավատացել եմ ծրագրի հաջողությանը։ Ճիշտ է, հիմա վճարում եմ իմ գրպանից, բայց ասում են հետո միլիոններ կստանամ…»։ «Թամարա ֆրութի» նախագահ Բորիս Հովհաննիսյանն անկեղծանում է ֆերմերի հետ զրույցում. «Չեմ հավատում, որ հիմա գոհ ես…, որովհետև դեռ ներդրումներ ես անում, բայց բերքահավաքի ժամանակ կտեսնես... միլիոններ ես աշխատելու…»
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ 2009-ի մարտին «Թամարա ֆրութ» ընկերությունը կառավարություն ներկայացրեց օրգանիկ այգիներ հիմնելու իր ծրագիրը, ըստ որի հանրապետության տարբեր մարզերում մի քանի տարում ստեղծվելու էին բարձր բերքատվությամբ 60 հա մոշի, մորու, կարմիր և սև հաղարջի ցանքատարածքներ։ Կառավարության օպերատիվ շտաբի որոշմամբ` ընկերությունը սուբսիդավորվեց 300 մլն դրամով։ Եվրոպայից ներկրեցին բերքատու սորտեր, հիմնեցին տնկարան, որտեղից տնկանյութ են մատակարարում իրենց գործընկեր ֆերմերներին։ 60 հա այգուց 20-ը արդեն իրողություն է` 5 հա Տավուշի մարզում, 12-ը Վայոց ձորում, 3 հա Կոտայքում, ամեն հեկտարի վրա աշխատում է միջինը 5-6 մարդ, իսկ ծրագրի ավարտին նախատեսվում է ստեղծել 200-300 աշխատատեղ, բերքահավաքի սեզոնին` դրա կրկնակին։

Կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց ներդրում նախատեսող ընկերություններին, սպասելիքներն արդարացվու՞մ են...

Ճգնաժամային տարում ամեն ընկերություն չէ, որ պատրաստակամ էր ներդրում կատարել։ Կառավարության քայլերից մեկը միտված էր հենց այդպիսի ընկերությունների որոշումներն ամրապնդելուն, որոշումներ, որոնք վերջնական արդյունքում նորացված տեխնոլոգիաներից բացի նշանակում էին նաև նոր աշխատատեղեր։ Կառավարությունն այս կերպ խթանում է ներդրող գործարարներին, շահագրգռում կես ճանապարհին կանգ չառնել, միևնույն ժամանակ բոլոր ընկերություններում պարբերաբար մոնիթորինգ է իրականացվում։
Ներդրումները խրախուսելու նպատակով անցած տարի կառավարությունը նաև հարկային արտոնություններ սահմանեց 300 մլն դրամ և ավելի ներդրում կատարող տնտեսվարողների համար, որոնց կողմից ավելացված արժեքի հարկի վճարումը որոշվեց հետաձգել 3 տարով։ Այս ընթացքում նման արտոնության համար կառավարություն դիմած տնտեսվարողներից ութի ծրագիրը հավանության է արժանացել։ Բոլոր ութ ձեռնարկությունները միասին նախատեսում են 49 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում, ինչի շնորհիվ ստեղծվելու է նվազագույնը 740 աշխատատեղ։ Ծրագրերի մի մասն արդեն իրողություն է. մասնավորապես`
«Նատֆուդ», «Շամբ բիզնես», «Յուքոմ», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Գոլդն գրեյփ արմաս», «Բիգա», «Իսթեյթ մենեջմենթ ընդ ադմինիսթրեյշն քամփնի», «Սարանիստ» ընկերություններն արդեն արդյունք ունեն. «Շամբ բիզնեսում», օրինակ, ներկրել են սարքավորումներ, պատրաստվում են հոսքագծեր մոնտաժել, բացել են 70 նոր աշխատատեղ` Սյունիքի մարզում գյուղմթերք են վերամշակելու։ Շամպինիոն տեսակի սնկի արտադրություն սկսելու համար «Բիգա» ընկերությունն այս օրերին սարքավորումներ է ներկրում, «Յուքոմը» հեռահաղորդակցության ոլորտում նոր տեխնոլոգիաներ է ներդրել, բացել նախատեսվածից ավելի աշխատատեղ։
Տեսանելի առաջընթաց ունի «Գոլդն գրեյփ արմաս» ընկերությունը. Արագածոտնում 180 հա տարածքի վրա խաղողի և պտղատու ծառերի հսկայական այգին արդեն աչքի է զարնում։ Հաջորդ փուլում կկառուցեն արտադրական տարածք, շուկայում կհայտնվի գինու, կոնյակի, հյութերի նոր ապրանքանիշ։ Այս ամենից հետո ընկերության նպատակն է տեղում զարգացնել նաև ագրոտուրիզմ, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները տեսնեն նաև, թե, ասենք, ինչպես է ստեղծվում գինին…
Արագածոտնի մարզի մի քանի գյուղերից 60 հոգի արդեն ապահովվել է աշխատանքով։ Ընկերության տնօրեն Զավեն Սարգսյանը վստահեցնում է, որ աշխատանքների ավարտին շուրջ 300 աշխատատեղ կունենան։
«Արաքս թռչնաֆաբրիկայում» արդեն 123 նոր աշխատատեղ ունեն. էկոհավեր ու էկոձվեր` սա էլ ընկերության նոր արտադրանքն է արդիականացման ներդրումային ծրագրի արդյունքում։ Ընկերությունը ստացել է կառավարության սահմանած հարկային արտոնությունը` կատարելով 3.3 մլրդ դրամի ներդրում։


Օպերատիվ շտաբից` օպերատիվ օժանդակություն

Երևանի «Էլեկտրասարք» գործարանում ճգնաժամի մասին արդեն անցյալ ժամանակով են խոսում։ 2009թ. առաջին չորս ամիսների համեմատ 2010-ի հունվար-ապրիլին այստեղ 24 տոկոս աճ են արձանագրել։ 160 աշխատակից ունեցող ընկերությունում ընդամենը մեկ տարի առաջ հաստիքների «ճգնաժամային» կրճատման վտանգ կար։ Բանկերը չէին ֆինանսավորում, իսկ սպառման շուկաներում նոր արտադրանքի պահանջարկ կար։ Կառավարությունում ստեղծված օպերատիվ շտաբում «Էլեկտրասարքին» արագ օգնելու որոշում ընդունվեց. 2009-ի հոկտեմբերին ստացած 150 միլիոն դրամ վարկը ոչ միայն արտադրությանը շնչառություն տվեց, այլև հնարավորություն՝ ձեռք բերել նոր ձուլակաղապարներ և շուկային ներկայացնել տասը տեսակի նոր արտադրանք, վերազինել լաբորատորիան։ «Մինչև տարեվերջ 35-40 տոկոս աճ ենք ակնկալում,-ասում է «Էլեկտրասարք» գործարանի տնօրեն Կարեն Սարգսյանը-և՛ արտադրանքի ծավալ է ավելանում, և՛ իրացման շուկաները»։
Ֆինանսական նահանջ տարում մթերման ծավալի ավելացման և շրջանառվող միջոցների համալրման համար Արտաշատի պահածոների գործարանը կառավարությանը դիմել էր 1 մլրդ 460 միլիոն դրամի օժանդակություն ստանալու համար։ Օպերատիվ շտաբում ուսումնասիրված դիմումը դրական պատասխան ստացավ` կառավարության «պայմանը» այս դեպքում էլ նոր աշխատատեղերի ապահովումն էր։ «Արտֆուդին» տրվեց պահանջվող գումարը։ Առանց հետընթացի, ճգնաժամը հաղթահարած գործարանն այսօր արդեն հյութերի արտադրության նոր, ժամանակակից հոսքագիծ ունի, համալրվել է արտադրանքի տեսականին`հասնելով 61-ի, կատարել են նաև խոստացածը` նախորդ տարվա համեմատ 40-ով ավելի` 630 աշխատող ունեն։
Վարձակալական տարածքում տեղավորված «Բիոկաթ» գործարանը մրցունակությունը պահպանելու համար կարիք ուներ սեփական տարածքի ու նորագույն սարքավորումների։ Կառավարությունում «Բիոկաթի» վերազինման ու վերակառուցման հարցը նույնպես օպերատիվ համարվեց. 123 մլն դրամ վարկը արդեն իր գործն արել է։ «Վարկային միջոցների մի մասը տրամադրվել է հոսքագծերին, մի մասը` շինարարությանը, մի մասը` սերտիֆիկացմանը, աշխատակիցների որակավորմանը»,-ասում է «Բիոկաթ» ընկերության հիմնադիր, սեփականատեր Հրաչիկ Հակոբյանը։ 20 տեսակի դասական ու դիետիկ կաթնամթերք արտադրող «Բիոկաթը» արդեն ունի նոր տարածք, ժամանակակից տեխնոլոգիաներ, մեխանիկական ու մանրէակենսաբանական զննության համար նախատեսված լաբորատորիա, աշխատողների թիվն ավելացրել է 8-ով, առաջիկայում նախատեսում է նաև ընտանեկան պաղպաղակի և յոգուրտի արտադրություն, ինչը դարձյալ հավելյալ աշխատատեղեր է ենթադրում։
Նոր աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտվածություն, նորարարություն. կադրային ներուժի առկայություն։ Նախորդ տարի կառավարությունում ձևավորված Օպերատիվ շտաբը ֆինանսական աջակցության ակնկալիքով գործադիրին ուղարկված բիզնես-նախագծերը գնահատելիս առաջնությունը տալիս է հենց վերոնշյալ գործոնները պարունակող փաթեթներին։ Մինչ օրս օպերատիվ շտաբ է ներկայացվել 300-ից ավելի գործարար ծրագիր, հավանության է արժանացել 49-ը։ Արդեն ֆինանսավորվել է 24 նախագիծ`14,1 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։ Օպերատիվ շտաբի հավանությանն արժանացած 11 բիզնես ծրագրերի ֆինանսավորումը` շուրջ 1 միլիարդ 374 միլիոն դրամի, իրականացվել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կողմից։ Սա նշանակում է 1720 լրացուցիչ աշխատատեղ, նաև 730 գյուղացիական տնտեսությունների աշխատանք` ճգնաժամային 2009-ին։ Կառավարությունը 11 միլիարդ 396 միլիոն դրամի վարկային երաշխիք է տրամադրել ևս 6 կազմակերպության։ Օպերատիվ շտաբի դրական եզրակացությունը ստացած 4 ծրագրերի ֆինանսավորման հարցը լուծվել է «FREDA» հիմնադրամի միջոցով։ Այս օղակով տրամադրվել է 596 մլն դրամ։


Երբ այս ամենը վիճակագրություն է դառնում…

Հենց նման միջոցառումների արդյունքում 2009թ. սեպտեմբերին գրանցված 18.3 տոկոս անկումը տարեվերջի դրությամբ հաջողվեց իջեցնել մինչև 14.2 տոկոսի, իսկ այս տարվա ապրիլ ամսվա պաշտոնական վիճակագրության նախնական տվյալներով արձանագրվեց 7.2 տոկոս աճ։ Նկատի ունենանք,որ այս ցուցանիշը ապահովել է հատկապես արդյունաբերության ճյուղը`12.9 տոկոս աճով։

 

Կարինե Հունանյան
Հասմիկ Առաքելյան
Տնտեսական բարեփոխումների
վերլուծական-տեղեկատվական կենտրոն

«Առավոտ»  10.06.2010 թ.

Առավել մանրամասն


Այգեգործության ոլորտի զարգացումը նոր աշխատատեղեր բացելու հնարավորություն է տալիս

Օպերատիվ շտաբից` ընդլայնվող բիզնես. վարչապետն այցելել է «Բիոկաթ» ընկերություն

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձորի մարզ

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ