Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Զարուհի Բաթոյան

Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ. սեպտեմբերի 29, ք. Երևան

Կրթություն
1987-1997 թթ. սովորել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցում (տնային կրթություն)
2002-2008 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում

Աշխատանքային գործունեություն
1999-2017 թթ․ - «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ, «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու
2012-2018 թթ․ -«Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն
2014-2018 թթ․ - «Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ
2013-2017թթ. - «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միության նախագահ
2017-2018 թ. - Երևանի ավագանու անդամ («Ելք» կուսակցություններ դաշինք)
2018 թ. հունիս – 2019 թ․ հունվար - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
2019 թ. հունվարի 18-ից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է

Այլ տվյալներ
2016 թ. «Ներառման խթանում» անվանակարգում արժանացել է Համընդհանուր իրավունքների մրցանակին, որը շնորհվել է ԵԱՀԿ-ի, ԱՄՆ դեսպանատան, ԵՄ պատվիրակության, Բրիտանական դեսպանատան, Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի գրասենյակի կողմից:
Որպես հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ աշխատել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Հայկական Կարիտասի», «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, ՕՔՍՖԱՄ բրիտանական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի և այլ կազմակերպությունների հետ:

Կուսակցական պատկանելություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ։