Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Կազմ

Դավիթ Տոնոյան

Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար

Պաշտոնը ստանձնել է
11 Մայիսի 2018

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1967թ., 27 դեկտեմբերի, Ղազախստան, ք. Ուստ-Կամենոգորսկ

Կրթություն
1984-1991թթ. – Երեւանի պետական համալսարան
1995-1997թթ. – ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիա

Աշխատանքային գործունեություն
1998-2004թթ.- զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ
2004-2007թթ. – ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ
2007-2009թթ. – ՀՀ ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ
2009-2010թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ
2010-2017թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
2017-2018թթ. - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2018թ. մայիսի 11-ից՝ ՀՀ պաշտպանության նախարար

Այլ տվյալներ
1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: