Սերգո Կարապետյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Պաշտոնը ստանձնել է
31 Դեկտեմբեր 2010
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1948թ. օգոստոսի 6, Արարատի մարզ, ք. Արտաշատ
Կրթություն
1979-1984թթ. - Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ
Աշխատանքային գործունեություն
1965-1972թթ. - Սեզոնային բանվոր, որակի հսկիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ առաքման գծով, տեխնիկայի անվտանգության գծով ինժեներ, գործարանի գլխավոր էներգետիկ
1972-1986թթ. - Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր ինժեներ, գլխավոր տնօրեն
1986-1996թթ. - Ազատի լիասիստեմ ֆորելային տնտեսության տնօրեն
1996-2011թթ. - Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության նախագահ, գլխավոր տնօրեն
2010թ. դեկտեմբերի 31-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար:
Կուսակցական պատկանելություն
«Օրինաց երկիր» կուսակցության անդամ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

