Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն











iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել Apple սարքերի համար iGov.am օժանդակ ծրագրից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում:

Թեժ գիծ

+374 (10) 527-000

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Կազմ

Հարություն Քուշկյան

Հարություն Քուշկյան

ՀՀ Առողջապահության նախարար

Պաշտոնը ստանձնել է
1 Հունիս 2007

Կենսագրական տվյալներ

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1956 թ. ապրիլի 14, ք.Երևան

Կրթություն
1980թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն
1980 – 1981թթ.` բժիշկ-ինտերն Երևանի շտապ օգնության № 2 հիվանդանոցում
1981 – 1984թթ.` շտապ օգնության բժիշկ Աշտարակի կենտրոնական շրջանային հիվանդանոցում
1984 – 1985թթ.` Երևանի շտապ օգնության № 2 հիվանդանոցի կրծքային վիրաբուժության բաժանմունքի օրդինատոր
1985թ.` վերապատրաստվել էնդոկրին վիրաբուժության գծով Մոսկվայի էնդոկրինոլոգիայի և հորմոնների քիմիայի ինստիտուտում
1986թ.` «Էրեբունի» հիվանդանոցում հիմնադրել է էնդոկրին վիրաբուժության բաժանմունք և ստանձնել բաժանմունքի վարիչի պարտականությունները
1988թ.` պաշտպանել է թեկնածուական թեզ` «Դիֆուզ տոքսիկ խպիպի վիրաբուժական բուժումը իմունամոդուլյատորների կիրառմամբ» թեմայով
1990թ.` վերապատրաստվել է Կալիֆոռնիայի USC բժշկական կենտրոնում
1990 - 1992թթ.` «Էրեբունի» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ
1992 - 2007թթ.` «Էրեբունի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն
1993թ.` պաշտպանել է դոկտորական թեզ` «Սրտի ֆունկցիայի և իմունային համակարգի կորեկցիան վահանաձև գեղձի որոշ հիվանդությունների ժամանակ» թեմայով
1993թ.` վերապատրաստվել է Հարվարդի բժշկական համալսարան/Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոցում
1993թ.` Երևանի պետական բժշկական համալսարանի № 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր
1995-1996թթ.` ՀՀ ռազմաբժշկական վարչության պետ
1995-1999թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
1999թ.` վերապատրաստվել է Կալիֆոռնիայի համալսարանի
Լոս Անջելեսի բժշկական կենտրոնում (UCLA)
2000թ.` «Էրեբունի բժշկական լրատու» գիտաբժշկական հանդեսի հրատարակչական կոլեգիայի նահագահ
2002-2007թթ.` «Նաիրի» բժշկական կենտրոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն
2003թ.` Երևանի պետական բժշկական համալսարանի գիտխորհուրդը շնորհել է պրոֆեսորի գիտական կոչում
2003թ.` Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ
2004թ.` պարգևատրվել է Ֆ.Նանսենի անվան շքանշանով
2005թ.` պարգևատրվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի Մ.Հերացու շքանշանով
2005թ.` պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ազգաբնակչության առողջապահության կազմակերպման գործունեության համար
2005թ.` ՀՀ օլիմպիական կոմիտեի բժշկական հանձնաժողովի նախագահ
2006թ.` ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից պարգևատրվել է Մ.Հերացու անվան պետական մեդալով
2007թ. –ից առ այսօր` ՀՀ առողջապահության նախարար
 

Այլ տվյալներ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էնդոկրին վիրաբույժ
57 գիտական աշխատություն, 2 մենագրություն, 3 նորարարական եւ նորամուծական առաջարկություն

Համագործակցություն`
Ռուսաստան
Էնդոկրինոլոգիայի եւ հորմոնների քիմիայի ինստիտուտ
Ֆրանսիա
Ֆրանսիայի հայ բժիշկների միություն (UMAF), Հենրի Մոնդոր հոսպիտալ, «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամ
Գերմանիա
Սիմենս կազմակերպություն, Հոմեոպաթիայի կլասիկ դպրոց
ԱՄՆ
ԱՄՆ ՄԶԳ (USAID) Ամերիկյան ՄԱՄ (AIHA) Միացյալ հայկական հիմնարամ (United Armenian Fund)
Հարվարդի բժշկական համալսարան/Բոստոնի Բեթ Իսրայել հիվանդանոց
Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի բժշկական կենտրոն
Թոմաս Ջեֆերսոնի համալսարան, Ուլտրաձայնային գիտահետազոտական և կրթական ինստիտուտ
 

Էնդոկրին վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի № 1 վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, Հայկական վիրաբուժության XXI պրոֆեսիոնալների միության իսկական անդամ, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Օլիմպիական կոմիտեի անդամ, Առողջապահության ազգային ինստիտուտի էնդոկրին վիրաբուժության ամբիոնի վարիչ

Կուսակցական պատկանելությունը
Բարգավաճ Հայաստան

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: