Համագործակցության և բարեփոխումների վարչություն
Հեռ.`Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
1) ապահովում է Եվրասիական տնտեսական միության կառույցների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մարմինների հետ hամագործակցության, Եվրասիական տնտեսական միության հետ ՀՀ իրավասու մարմինների՝ փոխվարչապետի համակարգման աշխատանքների իրականացումը,
2) պատրաստում է տեղեկանքներ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ և իրականացնում հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքներ,
3) ապահովում է Անկախ պետությունների համագործակցության կառույցների, Անկախ պետությունների համագործակցության կառույցների և մասնակից երկրների մարմինների հետ ՀՀ իրավասու մարմինների՝ փոխվարչապետի համակարգման աշխատանքների իրականացումը,
4) իրականացնում է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի, Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերի՝ վարչության լիազորություններին առնչվող հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքներ,
5) ապահովում է Եվրասիական տնտեսական միության հետ տնտեսական քաղաքականության ներդաշնակեցման ուղղությամբ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքների համակարգումը,
6) ապահովում է միջազգային տնտեսական ինտեգրման վերաբերյալ փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց հետագա ընթացքը,
7) իրականացնում է միջազգային տնտեսական միությունների հետ տնտեսական հարաբերությունների վերաբերյալ վերլուծական աշխատանքներ, ներկայացնում դրանց վերաբերյալ առաջարկներ,
8) ապահովում է Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի և այլ միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական հաստատությունների հետ ՀՀ իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացումը,
9) ապահովում է Եվրոպական միության հետ երկրի ոլորտային համագործակցության ընդհանուր համակարգումը և դրա շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների հետ աշխատանքները, այդ թվում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո սահմանված դրույթների կիրարկման, Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող աջակցության, մասնավորապես՝ ֆինանսավորման համաձայնագրերի շուրջ բանակցությունների, համաձայնագրերի կնքման, հաստատման/վավերացման գործընթացների ապահովման, ստանձնած հանձնառությունների և պարտավորությունների կատարման մշտադիտարկման ուղղություններով,
10) ապահովում է միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական հաստատությունների և զարգացման գործընկերների՝ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության և գործընկերության ծրագրային (ռազմավարական) փաստաթղթերի նախապատրաստման գործընթացների շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների հետ աշխատանքների համակարգումը,
11) ապահովում է միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական հաստատությունների և զարգացման գործընկերների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող ֆինանսավորման ներքո վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ՀՀ իրավասու մարմինների հետ աշխատանքների համակարգումը,
12) իրականացնում է միջազգային ֆինանսական հաստատությունների և զարգացման գործընկերների հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսավորման պայմանագրերի ու համաձայնագրերի վերլուծություն և համադրում, ըստ անհրաժեշտության դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ,
13) իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների ֆինանսավորմամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի մասով ՀՀ իրավասու մարմինների առաջընթացի հաշվետվությունների (կատարողական) ուսումնասիրություն և ներկայացնում ամփոփագրեր, մշակում և վարում է վարկային և դրամաշնորհային ծրագրերի տվյալների հիմնապաշարը.
14) աջակցում և մասնակցում է հանրային կառավարման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների և հաստատված ռազմավարական օրակարգի մշակման, վերանայման և իրագործման համակարգման աշխատանքներին, իրականացնում է անհրաժեշտ վերլուծություններ և ուսումնասիրություններ, կազմում նախագծեր.
15) իրականացնում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի շրջանակներում տեղեկատվության և տվյալների հավաքագրման ու մշակման աշխատանքներ.
16) մշակում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի շրջանակներում առանձին նախաձեռնություններ և ծրագրեր, ապահովում դրանց իրականացումը.
17) մասնակցում և/կամ ապահովում է հանրային կառավարման բարեփոխումների հաստատված ռազմավարական օրակարգի շրջանակներում կառավարման նորարարական գործիքների և լուծումների մշակման և ներդրման աշխատանքներ,
18) ապահովում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների, հաստատված ռազմավարական օրակարգի և ծրագրերի վերաբերյալ հաշվետվողականության, մոնիտորինգի և գնահատման աշխատանքների իրականացումը, մշակում և վարում է վարչական տեղեկատվական շտեմարաններ և տվյալների հիմնապաշարներ,
19) աջակցում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակներում պետական մարմինների և հանրային հատվածի կազմակերպությունների հետ իրականացվող աշխատանքներին,
20) ապահովում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի իրագործման շրջանակներում անհրաժեշտ ուղեցույցների, գործիքների ու մեխանիզմների մշակման և պետական հատվածի մարմիններին մեթոդական աջակցության աշխատանքները,
21) աջակցում և մասնակցում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի շրջանակներում զարգացման գործընկերների, միջազգային և տարածաշրջանային ֆինանսական հաստատությունների, մասնավոր հատվածի, կրթական ու ակադեմիական հանրույթի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսության և համագործակցության աշխատանքներին,
22) աջակցում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բնագավառներում միջազգային ու տարածաշրջանային հարթակներում երկրի ներկայացվածության ու մասնակցության ապահովման աշխատանքներին,
23) իրականացնում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման ոլորտներում պետական գերատեսչությունների նախաձեռնությունների, քաղաքականության առաջարկությունների, ծրագրերի և նախագծերի ուսումնասիրություն և վերլուծություն, բարեփոխումների ռազմավարական օրակարգին և առաջնահերթություններին դրանց համապատասխանության գնահատում՝ տրամադրելով կարծիք ու եզրակացություն.
24) համագործակցում է վարչապետի աշխատակազմի ստորաբաժանումների հետ հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումներին առնչվող հարցերի շուրջ, այդ թվում՝ ստանալով և փոխանակելով անհրաժեշտ տվյալներ ու տեղեկատվություն փոխվարչապետի գրասենյակի միջոցով,
25) նախապատրաստում է հանրային կառավարման, ռազմավարական պլանավորման, հանրային ծառայությունների և թվային վերափոխման բարեփոխումների ու հաստատված ռազմավարական օրակարգի շրջանակներում իրականացվող խորհրդակցությունների և քննարկումների համար անհրաժեշտ նյութեր և տեղեկանքներ, աջակցում դրանց կազմակերպմանը, կազմում արձանագրություններ և ամփոփագրեր, ապահովում դրանց իրականացման մոնիտորինգը,
26) ապահովում է ֆինանսական, հարկաբյուջետային, տնտեսական, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների և քաղաքաշինության բնագավառներում բարեփոխումների և քաղաքականություն մշակման ուղղությամբ ՀՀ իրավասու մարմինների հետ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը,
27) իրականացնում է ֆինանսական, հարկաբյուջետային, տնտեսական, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների ու քաղաքաշինության ոլորտներում մշակվող բարեփոխումների ու քաղաքականության շուրջ ուսումնասիրություններ ու վերլուծություններ,
28) ուսումնասիրում է ֆինանսական, հարկաբյուջետային, տնտեսական, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտներում բարեփոխումների նախագծերը և քաղաքականության փաստաթղթերը, ներկայացնում կարծիք և նախապատրաստում եզրակացություն.
29) նախապատրաստում և ապահովում է փոխվարչապետի գրասենյակում ֆինանսական, հարկաբյուջետային, տնտեսական, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտներում առանձին հարցերի վերաբերյալ անցկացվող քննարկումների նյութերը, աջակցում դրանց կազմակերպմանը,
30) ապահովում է աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության, շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում բարեփոխումների և քաղաքականության մշակման ուղղությամբ ՀՀ իրավասու մարմինների հետ անհրաժեշտ աշխատանքների իրականացումը,
31) իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում մշակվող բարեփոխումների ու քաղաքականության շուրջ անհրաժեշտ ուսումնասիրություններ և վերլուծություններ,
32) ուսումնասիրում է աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում բարեփոխումների նախագծերը և քաղաքականության փաստաթղթերը, ներկայացնում կարծիք և նախապատրաստում եզրակացություն,
33) նախապատրաստում և ապահովում է փոխվարչապետի գրասենյակում աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, երիտասարդության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում առանձին հարցերի վերաբերյալ անցկացվող քննարկումների նյութերը, աջակցում դրանց կազմակերպմանը,
34) մասնակցում է վարչության գործառույթների և լիազորությունների շրջանակներում խորհրդատվական կոմիտեների, ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի և այլ խորհրդատվական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին,
35) վարչության գործառույթների և լիազորությունների շրջանակներում աշխատանքների ապահովման նպատակով համագործակցում է փոխվարչապետի՝ համապատասխան համակարգման ոլորտների գծով խորհրդականների հետ,
36) վարչության գործառույթների և լիազորությունների շրջանակներում մշակում է իրավական ակտերի նախագծեր, ուսումնասիրում ստացված նախագծերը, ներկայացնում կարծիք և առաջարկություններ: