Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ավետիք Էլոյան

Ավետիք Էլոյան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կենսագրական տվյալներ

Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր
Ծնվել է 1975 թվականի ապրիլի 23-ին, Երևանում:

Կրթություն
1992-1998 թթ. – Երևանի Ճարտարապետաշինարարական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետ (ԵրՃՇԻ)
1997թ. - Ստաժավորում` «Մարսելի պատմական կենտրոնի վերակառուցման նախագիծ» ծրագրի շրջանակում (Ֆրանսիա)
1998թ. – Վերապատրաստում` քաղաքաշինության ղեկավարման հիմնախնդիրները թեմայով (Հնդկաստան, Նյու Դելիի մարդկային տարաբնակեցման ղեկավարման ինստիտուտ)
1998-2000 թթ. - Մոսկվայի քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտ
2001 թ. – Ճարտարապետական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2016 թ. - Ճարտարապետական արտոնագիր (ԱՄՆ, Կալիֆորնիայի ճարտարապետների պալատ)
2017 թ-ից` անդամակցում է Ամերիկյան ճարտարապետների ինստիտուտին

Աշխատանքային գործունեություն
2001-2002 թթ. - «Պողոսյան Հրաչ ճարտարապետական արվեստանոց»` ճարտարապետ (Երևան)
2002-2006 թթ. - «Ռոք Քայվանո արքիթեքթս» արվեստանոց` ճարտարապետ (Բար Հարբոր)
2006-2008 թթ. - «Պապաջորջ-Հայմս փարթներս» նախագծային արվեստանոց` ճարտարապետ (Չիկագո)
2008- 2012 թթ. - «Մաքդոնալդս արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոց` նախագծերի ղեկավար (Սան Ֆրանցիսկո)
2012-2018 թթ. - «Էլոյան արքիթեքթս» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիր և ղեկավար (ԱՄՆ)
2018թ. հունիսի 15-ից նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Այլ տվյալներ
Նախագծել է կառույցներ, որոնցից առավել նշանակալի են «Սան Ֆրանցիսկո Բեյ բրիջ» կամուրջի (San Francisco Bay Bridge) մատույցները, «Պորտլանդ Միլուոկե» (Portland Milwaukie Light Rail Bridge) կամուրջը, Չիկագոյում` «Ալտա Քեյ» բազմահարկ բնակելի շենքը և այլն:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա: