Երկուշաբթի, 13 Մայիսի 2024
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․
Փորձագետը՝
Իրականացնում է վարչապետի աշխատակազմի և տեսչական մարմինների գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքներ, որոնք ներառում են`
հաջորդ բյուջետային տարվա գնումների անվանացանկի նախագծի կազմման նպատակով՝ Վարչապետի աշխատակազմի պետական գնումների միջնաժամկետ ծախսային ծրագրերի (ՄԺԾԾ) հայտի կազմում.
տարեկան գնումների պլանի կազմում.
ընթացիկ տարվա գնումների պլանում լրացումների և փոփոխությունների իրականացում.
գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունների իրականացում.
գնման հայտի գնահատում՝ ընթացակարգի և փաստաթղթերի սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում.
գնման ընթացակարգի հրավերի, արձանագրությունների և պայմանագրերի նախագծերի կազմում և ներկայացում հաստատման.
գնումների գործընթացի հետ կապված հայտարարությունների և հաշվետվությունների կազմում և հրապարակում տեղեկագրում.
պայմանագրերի մուտքագրում գնումների էլեկտրոնային համակարգ՝ Ֆինանսների նախարարության կողմից հաշվառելու և դրական եզրակացություն ստանալու նպատակով:
Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
Փորձագետն ունի բարձրագույն կրթություն, գնումների կազմակերպ¬ման բնագավառում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ, գնումների համակարգողի որակավորում, ոլորտային իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, հայոց լեզվի գերազանց իմացություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Փորձագետի պարտականությունները`
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի մայիսի 16-ը ներառյալ։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Դիմող ՀՀ քաղաքացիները hermine.gasparyan@gov.am էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3x4 սմ չափսի.
7) համառոտ CV:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` hermine.gasparyan@gov.am):