ՀՀ վարչապետը մասնակցել է հայ-էմիրաթական գործարար համաժողովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։ ԱՄԷ պատվիրակությունը... մանրամասն »
Տիգրան Սարգսյանն ընդունել է Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմիի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։ Ողջունելով հյուրերին`... մանրամասն »
Հանդիպում եվրոպացի լրագրողների հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է եվրոպական տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարը պատասխանել է եվրոպացի լրագրողների հնչեցրած շուրջ մեկ տասնյակ հարցերին, որոնք վերաբերում... մանրամասն »
Կառավարությունում հյուրընկալվել էր Մոնրեալի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Ողջունելով հյուրին` վարչապետը բարձր է գնահատել Երևանի և Մոնրեալի միջև ձևավորված բարեկամական... մանրամասն »
Կառավարության ղեկավարը հանդիպել է Իսրայելի նորանշանակ դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմին։ Շնորհավորելով դիվանագետին պաշտոնում նշանակվելու առթիվ` վարչապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ... մանրամասն »
Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Դիջիթեք 2010» ցուցահանդեսի բացմանը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դիջիթեք 2010» 6-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը։ Այն անց է կացվում վարչապետի բարձր հովանու ներքո։ Շնորհավորելով... մանրամասն »
Տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի նիստ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Նիստում հաստատվել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի... մանրամասն »
Բարեփոխվում է պետական ֆինանսների կառավարման համակարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարությանը, դրա առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել... մանրամասն »
Հաստատվել է Առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական քննության ուղեցույցը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, խորհրդի նախագահի տեղակալ Արսեն... մանրամասն »
Կառավարության ղեկավարը ողջունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին։ Հոկտեմբերի 25-27-ը Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվող նիստին մասնակցում են ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներն ու փորձագետները։... մանրամասն »