Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 փետրվարի 2011

Վարչապետը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հյուրի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում: Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե՛ Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե՛ համաշխարհային ցուցահանդեսից:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՉԺՀ արտաքին գործերի նախարարն իր հերթին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի կառավարության ղեկավարի և փոխվարչապետի ջերմ ողջույնները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի առաջընթացի մասին: Քննարկվել են էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Վարչապետ Սարգսյանը կարևորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Երկկողմ առևտրաշրջանառության աճի համատեքստում անհրաժեշտ է համարվել չօգտագործված մեծ ներուժի իրացումը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական ապրանքների արտահանումը:
Ընդգծելով ներդրումների խթանման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը: Հայաստանի վարչապետն ու Չինաստանի արտգործնախարարը կարևորել են հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում:
Զրուցակիցները մեծապես կարևորել են նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը:
Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:
Վարչապետը շնորհավորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշվող Լապտերների տոնի կապակցությամբ և խնդրել իր ողջույնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ