Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 17 փետրվարի 2011

Գյուղացիական 14 հազար տնտեսություն անվճար սերմացու կստանա




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրով» իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 450.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարություն և նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16.0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով։ Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես նաև նախապատրաստվում են ևս 21 համայնքի արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագրերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այս ծրագիրը` նշելով, որ դրա ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է, որով ամենալուրջ բարեփոխում կիրականացվի տասնյակ համայնքներում։ Բացառված չէ, որ ապագայում կարող են ներգրավվել լրացուցիչ միջոցներ։
Կառավարության որոշմամբ Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրով Հայաստան ներկրված 61 տրակտորը և գյուղատնտեսական այլ տեխնիկան ձեռք բերելու հնարավորություն կտրվի սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների գործող կոոպերատիվներին, որոնք կընտրի ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ հանրային խորհրդի, տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովը։ ՀՀ վարչապետի բնորոշմամբ` այս հարցը նույնպես բազմակողմանիորեն քննարկվել է։ Գյուղական համայնքներում պետք է համոզվեն, որ եթե գյուղացիական տնտեսությունները միավորվեն, ապա պետությունն իրենց թիկունքում կլինի։
Գործադիրը հաստատել է Հայաստանում գարու արտադրության զարգացման 2011թ. ծրագիրը, որի իրականացման նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է Ուկրաինայից և Ռուսաստանից ձեռք բերել և ներկրել գարնանացան գարու առաջին վերարտադրության 2 հազար տոննա սերմացու։ Նկատելով, որ այսօրվա նիստը գյուղատնտեսական ուղղվածություն է ստանում, Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ սերմացուն գյուղացիներին է տրամադրվելու անվճար, որպես սոցիալական փաթեթ։ Սերմացուի տեսքով այդ օժանդակությունն ստանալու է 14 հազար գյուղացիական տնտեսություն։ Ծրագրի շնորհիվ զգալիորեն կընդլայնվեն մշակվող հողատարածությունները։ Չի բացառվում, որ պահանջարկի դեպքում ներկրվելիք սերմացուի քանակն ավելանա ևս հազար տոննայով։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը պարտավորեցրել է ամեն ինչ անել, որպեսզի պետության հատկացրած միջոցները չփոշիանան, և գործընթացն իրականացվի պատշաճ վերահսկողությամբ։


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը

ՀՀ կառավարությունն իր երկու որոշումներով մինչև երեք տարի ժամկետով հետաձգել է «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ և «Լիկվոր» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը և հավանություն տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և այդ ընկերությունների միջև կնքվելիք պայմանագրերի նախագծերին։ «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծելով առնվազն 35 նոր աշխատատեղ, իսկ «Լիկվորը» ընդլայնում է իր գործունեությունը և նախատեսում Երևանում կառուցել մոտ 3200 քմ մակերեսով նոր մասնաշենք, տեղակայել մոտ 416.6 մլն ՀՀ դրամ արժեքով դեղագործական արտադրության համապատասխան սարքավորումներ, ստեղծել առնվազն 25 նոր աշխատատեղ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկրում թափ է առնում դեղագործությունը, ինչի վկայությունն է նաև «Արփիմեդ» ընկերությունում երեկ շահագործման հանձնված հոսքագիծը։ Իսկ ընդհանրապես տարբեր ձեռնարկություններին տրվել է շուրջ 25 մլրդ դրամի հարկային արտոնություն. միջոցառումը դրական ազդեցություն է գործում և հաջողությամբ կատարում այն դերը, որը վերապահված է այդ նախաձեռնությանը։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հնարավորություն է ստեղծել, որպեսզի արտոնյալ պայմաններով բժշկական ծառայությունները տրամադրվեն համավճարային սկզբունքի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ պետության երաշխավորած ծառայությունների փոխհատուցումը պետք է իրականացվի իրական գներով։
Կառավարությունն իր նիստում հինգ տարով երկարաձգել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ միջուկային նյութերի ներմուծման արտոնագրի ժամկետը, որը լրացել է 2011թ. փետրվարի 16-ին։
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատանք է կատարում գնելու հյուպատոսության շենքը, ինչին աջակցելու խոստում են տվել մի շարք հնարավոր նվիրատուներ։  Կառավարության որոշմամբ ՀՀ արտգործնախարարությանը թույլատրվել է ընդունել նվիրատվությունը և այն մուտքագրել արտաբյուջետային հաշվեհամարին։
Գործադիրը 2004թ. ընդունած իր որոշումներից մեկով «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցրել էր «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ՓԲԸ-ին։ Նոր որոշմամբ սահմանվել են ընկերության ներդրումների չափերը և ժամանակացույցը, ըստ որի համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարվելու է մինչև 30 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, այդ թվում 2011թ.` 2.6 մլն, 2012թ.` 7 մլն, 2013թ.` 4 մլն ԱՄՆ դոլարի չափով։


                                                  Պարզեցվում են ընթացակարգերը

Կառավարության ընդունած մոտ մեկ տասնյակ որոշումներն ուղղված են իրավաբանական անձ հիմնադրելու և անհատ ձեռնարկատեր հաշվառելու գործընթացի պարզեցումը և «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրումն ապահովող օրենքների կիրարկմանը։ Առավել դյուրին են դառնում, մասնավորապես, ֆիրմային անվանման տրամադրումը, պետական գրանցումը, ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացող ֆիզիկական անձանց հաշվառումը, հարկային համարի տրամադրումը, պետական միասնական գրանցամատյանի ամբողջական տվյալներից պետական տուրքի վճարումով և մասնակի տեղեկություններից անվճար էլեկտրոնային եղանակով օգտվելու հնարավորությունը, պետական մի շարք մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային եղանակով փոխանցումը և այլն։
Գործադիրը հաստատել է ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարությունն ընդունելու, կայքը վարող անձին փոխանցելու, կայքում հայտարարություն տեղադրելու կարգը և արխիվացման ժամկետները։ Հաջորդ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության նախկին որոշումներից մեկը` դրանով իսկ վերացվել ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումների միջև առաջացած անհամապատասխանությունը։
Իր նիստում կառավարությունը մի քանի տասնյակ որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է վերանայել տնտեսվարող սուբյեկտների` կնիք ունենալու պարտադիր պահանջը։ Ակնկալվում է, որ սույն որոշումը կնպաստի էլեկտրոնային եղանակով փաստաթղթաշրջանառության արմատավորմանը, բիզնես-միջավայրի բարելավմանը։ Ավելի վաղ ընդունած իր մեկ այլ որոշման մեջ լրացում կատարելու միջոցով կառավարությունը ևս մի քայլ է արել փոքր և միջին կազմակերպություններին օժանդակելու ճանապարհին. այսուհետև դրանք կառաջնորդվեն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների ամբողջական փաթեթով և զերծ կմնան հաշվառման եղանակն անընդհատ փոխելու բարդությունից։
 

Հեշտացվում է անշարժ գույքի օգտագործումը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
-պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը, որով լուծում կստանան անշարժ գույքի կառավարման գործընթացում առկա բազմաթիվ խնդիրները,
-ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները, որոնց կիրառումը կնպաստի այդպիսիք պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ եղանակով հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, վնասազերծմանը և ծավալների կրճատմանը։
Գործադիրը որոշել է ստեղծել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ, որսորդական տնտեսության ստեղծման հանձնաժողով, հաստատել դրանց կանոնադրությունը, հանձնաժողովի աշխատակարգը և կազմը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
-Հայաստանում միկրոտարրերով և վիտամիններով ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգին և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկին։ Ծրագրի ներդրմամբ ակնկալվում է կանխարգելել միկրոտարրերի և վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները, բարձրացնել բնակչության սնուցման կարգավիճակը,
-ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2011թ. պետական ծրագրին և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակն է ժողովրդագրական բացասական միտումների կանխմանն ու իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
-ինովացիոն տնտեսության ձևավորման մեկնարկային ռազմավարության հայեցակարգին,
-«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» սահմանային հսկիչ անցագրային կետերի վերակառուցման տեխնիկական առաջադրանքին,
-«Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը։ Օրենքի լրացումը նախաձեռնել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ, ովքեր առաջարկում են բնապահպանական վճարի օբյեկտ հանդիսացող ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտահոսքի փաստացի ծավալների հաշվարկում։ Կառավարությունն առաջարկել է նշված հոդվածի շարադրման իր տարբերակը, որն ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։ Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
 

Այլ որոշումներ

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշումը համապատասխանեցնել «Գնումների մասին» ՀՀ օրենքին։ Ակնկալվում է, որ որոշումը կնպաստի գնումների գործընթացի հստակ կարգավորմանը և պետական հիմնարկների և հանրապետության գործադիր մարմինների կողմից իրականացվող գնումների տարանջատմանը։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից ևս մեկը` կառավարությունը դրանով իսկ հարմար է համարել գործազրկության նպաստի կրկնակի չափը գերազանցող վարձատրությամբ աշխատանքը, ինչպես նաև փոխել առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշը` ընդլայնելով գործազուրկին առաջարկվող աշխատանքների շրջանակը։ Ընդ որում, եթե գործազուրկն առաջին անգամ հրաժարվի այդ աշխատանքից, գործազրկության նպաստի վճարումը կկասեցվի երկու ամսով, իսկ երրորդ անգամ հրաժարվելու դեպքում կդադարեցվի։ Այսպիսով, գործազուրկը շահագրգռված կլինի անցնել աշխատանքի։
ՀՀ կառավարությունն Էդգար Փիրումյանին նշանակել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ