Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ստեփանավանի 43 ընտանիքների հանձնել է նոր բնակարանների հավաստագրերը
1988 թ. աղետալի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած 43 ընտանիքներ այսօր Ստեփանավանի քաղաքապետարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստացան իրենց նոր բնակարանների հավաստագրերը։ Նրանց մեկ, երկու, երեք եւ չորս սենյականոց բնակարաններ են հատկացվել Ստեփանավանի Ձախափնյա... մանրամասն »
Ի գիտություն ՀՀ կառավարությունում հավատարմագրված լրագրողների
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 30-ին, ժամը 10։00-ին։
Վարչապետը պարգևատրել է լավագույն ստեղծագործությունների հեղինակներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպված մեկ աշխատանքի ցուցահանդես-մրցույթում հաղթողներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արարատյան Հայրապետական... մանրամասն »
Վարչապետը ծաղկեպսակ է դրել Մհեր Մկրտչյանի շիրմին
Դեկտեմբերի 29-ին լրանում է հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի մահվան տարելիցը: Այդ առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և ծաղկեպսակ դրել հայ կինոյի և թատրոնի նշանավոր արտիստի շիրմին, որտեղ տեղադրվել է Մհեր... մանրամասն »
Խորհրդակցություն Եվրամիության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների և... մանրամասն »
Վարչապետը մասնակցել է «Գլաձոր» կառավարման համալսարանի 20-ամյակին նվիրված միջոցառմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ... մանրամասն »
Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոնը անց է կացվել վարչապետի աջակցությամբ
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 26-ին կայացավ Հայկական ռոք ասոցացիայի հիմնադրմանը նվիրված փառատոն: Միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ասոցիացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:... մանրամասն »
Վարչապետ Տիգրան Սարգսյան. "Երջանիկ եմ, որ ինձ բախտ է վիճակվել առնչվել, լսել, քննարկումներ ունենալ Մաթևոսյանի հետ"
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և "Հրանտ Մաթևոսյան" հիմնադրամի կողմից կազմակերպվել էր Հրանտ Մաթևոսյանի 75-ամյակին նվիրված երաժշտական երեկո, որի ընթացքում հնչել են հատվածներ Մաթևոսյանի արձակից` զուգակցվելով երաժշտական դասական կատարումներով։... մանրամասն »
Ազատ տնտեսական գոտի. հստակեցվում է օրենսդրությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետը շնորհավորել է ՀՀ նորանշանակ նախարարներ Հրայր Թովմասյանին և Վաչե Գաբրիելյանին, հակիրճ ներկայացրել նրանց աշխատանքային գործունեությունը, դրվատել... մանրամասն »
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների հանդիպումը
Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել... մանրամասն »















