Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 16 փետրվարի 2011

Դեղագործության ոլորտը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Աբովյան քաղաքում մասնակցել է «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողությանը:
Նոր արտադրամասերի մուտքը երիզող ժապավենը կտրելուց հետո կառավարության ղեկավարը շրջել է GMP չափանիշներով ներդրված ստերիլ տարածքներով և ծանոթացել արտադրանքի առաջին նմուշներին: «Արփիմեդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական, մանրէաբանական և գիտական լաբորատորիաներում հումքի, միջանկյալ և պատրաստի արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:
Շնորհավորելով ընկերության ղեկավարությանը և աշխատակազմին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ստերիլ դեղաձևերի նոր հոսքագծերի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքները. ««Արփիմեդ» ընկերությունն ստեղծել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատատեղեր, նաև ներդրել այնպիսի միջազգային չափանիշներ, որոնք հնարավորություն են տալու Հայաստանում արտադրված դեղորայքը մեծ ծավալով արտահանել և վաճառել միջազգային շուկաներում: Ստեղծվել են նոր աշխատատեղեր. այսօր «Արփիմեդ»-ում աշխատում է 140 մարդ, և միջին աշխատավարձն այստեղ ավելի բարձր է` շուրջ 140 հազար դրամ, քան հանրապետությունում»:
Նշելով, որ դեղագործությունը` որպես հեռանկարային ոլորտ գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում, վարչապետն ընդգծել է. «Մենք պետք է բարենպաստ պայմաններ ստեղծենք, որպեսզի դեղագործությունը մեծ թափով զարգանա: Դա նշանակում է, որ ավելի լավ պետք է ներկայացնենք մեր սպառողներին, որ Հայաստանում արտադրված դեղերի որակը բավական բարձր է, համապատասխանում է միջազգային չափանիշներին, և այս դեղերի գինը մատչելի է, ինչը մեզ համար ունի էական նշանակություն, մանավանդ որ գնաճային ճնշումների ներքո դեղերի գների աճի զսպումը հետագա տարիների համար ունենալու է էական նշանակություն: Համոզված եմ, որ նոր արտադրամասերն ու նոր սարքավորումները հնարավորություն կտան արտադրել բարձր որակի դեղորայք: Առողջապահության նախարարությունը նույնպես ձեռնարկելու է միջոցառումներ, որպեսզի մեր առողջապահական հիմնարկներն օգտվեն այդ դեղերից»:
Կառավարության ղեկավարը կարևորել է միջազգային փորձագետների, մասնավորապես, ստերիլ դեղաձևերի հոսքագծերի GMP ստանդարտներով ներդրման ծրագրի ղեկավար, նիդեռլանդական PUM ընկերության ներկայացուցիչ Արջեն Բրուինսմայի օժանդակությունը նոր հոսքագծերի կառուցման գործում:
Դեղեր, ստոմատոլոգիական կանխարգելիչ և բուժիչ միջոցներ, հականեխիչ ու ախտահանիչ լուծույթներ, ախտորոշիչ և կոսմետիկ միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական դեղեր արտադրող այս ընկերությանը գերմանական «TUV Rheinland» և ֆրանսիական «AB Certification» ընկերությունների կողմից շնորհվել են համապատասխանաբար Որակի կառավարման միջազգային չափորոշիչ (ISO 9001:2008) և Պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրեր:
Չսահմանափակվելով կարծր, հեղուկ ու փափուկ դեղաձևերի արտադրությամբ` 2010թ. ընկերությունը կատարել է 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլարի ներդրում ստերիլ ներարկման դեղաձևերի, ստերիլ աչքի քսուքների և սուբլիմացիոն չորացման արտադրության համար: Արդյունքում կառուցվել են միջազգային չափանիշներին համապատասխան մաքուր սենյակներ, ձեռք են բերվել ժամանակակից եվրոպական սարքավորումներ, շուրջ 40-ով ավելացել է աշխատատեղերի թիվը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ