Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է նախարարին Իրանի կառավարության նոր կազմում ընդգրկվելու կապակցությամբ, նշելով, որ... մանրամասն »

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 6 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: ՀՀ... մանրամասն »

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ԱՄՆ-ի փոխնախագահ Ռիչարդ Չեյնիին հղած ցավակցական ուղերձում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից խորին վշտակցություն է հայտնել ԱՄՆ-ի կառավարությանն ու ժողովրդին՝ սեպտեմբերի 11-ի աննախադեպ անմարդկային ահաբեկչության կապակցությամբ, որը մեծ... մանրամասն »

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Աշոտ Մնացականյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Իոսիֆ Իսայանը: Վարչապետի մեկ այլ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կապի և... մանրամասն »

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, որը խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ վարեց խորհրդի նախագահի տեղակալ Վահրամ Ներսիսյանցը: Քննարկվեցին նախորդ նիստի... մանրամասն »

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պարտականությունները ժամանակավորապես դրվել են վերահսկողական ծառայության պետի տեղակալ Աշոտ Սեդրակյանի վրա:

Չորեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2001

ՀՀ կառավարության աշխատակազմը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ, վարչապետի խորհրդական Գագիկ Խաչատուրի Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին, ժամը 18:00-ին Թումանյան 35, բն. 18 հասցեում, հուղարկավորությունը՝ նույն հասցեից, սեպտեմբերի... մանրամասն »

Սեպտեմբեր 2001
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

-

Արխիվ