Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առևտրի նախարար Մոհամմադ Շարիաթմադարիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը շնորհավորել է նախարարին Իրանի կառավարության նոր կազմում ընդգրկվելու կապակցությամբ, նշելով, որ վերանշանակման փաստը վկայում է ղեկավարած ոլորտում Շարիաթմադարիի ունեցած դերի կարևորության ընդունման և ըստ արժանվույն գնահատման մասին: Անդրանիկ Մարգարյանը հույս է հայտնել, որ Իրանի նոր կառավարությունը հաջողությամբ կլուծի իր առջև դրված խնդիրները, կշարունակի երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Իրանի միջև հաստատված փոխշահավետ հարաբերությունների հետագա սերտացումն ու նախկինում ստանձնած պարտավորությունների կատարումը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի առաջիկայում նախատեսված այցը Իրան նոր լիցք կհաղորդի երկու երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Նախարար Շարիաթմադարին իր հերթին նշել է, որ Հայաստան կատարած իր այս այցը ունի նաև ՀՀ նախագահի Իրան կատարելիք այցի փաստաթղթերի նախապատրաստման նպատակ: Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Նշելով, որ Հայաստանի և Իրանի միջև ընդհանուր սահմանի առկայությունը նպաստավոր է երկուստեք տնտեսական և առևտրային կապերի զարգացման համար, վկայակոչելով մասնավորապես սահմանակից Սյունիքի և Ատրպատականի միջև համագործակցության ակտիվացումը, կողմերն ընդգծել են, որ այդ հանգամանքը առավել հրատապ է դարձնում երկու բարեկամ երկրների ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, այդ բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Մանավանդ նկատի ունենալով Հայաստանի և Իրանի՝ իբրև տարանցիկ երկրների հնարավորությունները Հյուսիս-Հարավ կապի իրականացման գործում: Այս տեսակետից կողմերն ընդգծել են նաև Հայաստան-Իրան-Հունաստան եռակողմ համագործակցության կարևորությունը: Նկատի ունենալով պատվիրակության կազմում մասնավոր սեկտորի ներկայացուցիչների առկայությունը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևոր է համարել հայ գործընկերների հետ իրանցի գործարարների կապերի առավել սերտացումն ու փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծումը: Հանդիպման վերջում կողմերը հույս են հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարեկամության և փոխշահավետ համագործակցության հարաբերությունները առաջիկայում ավելի կամրապնդվեն:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ