Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 սեպտեմբերի 2001

Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ.Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 6 երկարաժամկետ բարեգործական ծրագիր: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրեց հանրապետությունում 2000 թվականի տևական երաշտի հետևանքների մեղմացման նպատակով Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից որպես օգնություն ուղարկված աշնանացան ցորենի սերմացուի ներմուծման և բաշխման ծրագիրը: Քննարկվեց և հաստատվեց իրանահայ բարերար Ադելինա Ստեփանյանցի միջոցներով «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող Դիլիջանի գյուղատնտեսական թեքումով N 4 դպրոցի նոր շենքի կառուցման ծրագիրը: Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը կիրականացնի Վայոց ձորի մարզի Սարավան և Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղերում դպրոցի նոր շենքերի, իսկ Տավուշի մարզի Պտղավան գյուղում` փախստականների համար 22 առանձնատների կառուցման ծրագիրը: Նմանատիպ ավելի ընդգրկուն ծրագիր կիրականացնի «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն հասարակական կազմակերպությունը: Կազմակերպությունը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ Երևանի Նուբարաշեն թաղամասում, Արտաշատում, Սիսիանում և Վանաձորի «Տարոն-3» թաղամասում հանրակացարանների և կիսավարտ շենքերի վերակառուցման-վերափոխման միջոցով 187 փախստականների ընտանիքների կապահովի բնակարաններով: ԱՄՆ-ի «Հայաստանի զարգացման ծառայություններ» ընկերության հայկական մասնաճյուղը կլուծի Նոր-Խարբերդի մանկատունը շուրջօրյա խմելու ջրով ապահովելու հարցը: Այդ նպատակով կկառուցվի առանձին ջրագիծ: Իր հերթական` «Կահույք` դպրոցներին» ծրագիրը կիրականացնի ԱՄՆ-ի Վերջին օրերի սրբերի բարեգործական կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը: Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Կարբի, Նոր Եդեսիա, Հնաբերդ և Բայսզ գյուղերի դպրոցների համար կպատրաստվեն աշակերտական սեղաններ և նստարաններ: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ