ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության 91-րդ տարեդարձի առթիվ։ 1918թ. մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության... մանրամասն »
Քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու և թափանցիկությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմում հունիսի 1-ից գործելու է «Թեժ գիծ», որի հեռախոսահամարն է` 52-70-00, էլ. փոստի հասցեն` hotline@gov.am։
Ի գիտություն լրագրողների
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ` մայիսի 29-ին, ժամը 14։00-ին։
ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը ՌԴ վարչապետի հետ
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Տիգրան Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի գործակցությանն, այդ թվում` ֆինանսական ոլորտին առնչվող օրակարգային մի շարք հարցեր։
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ներկայացնելով գործակալության 2009թ. եռամսյակային հաշվետվությունը, գլխավոր տնօրեն Ռոբերտ... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը «Մեդիամաքս» գործակալությանը
Շնորհավորում եմ «Մեդիամաքս» լրատվական գործակալության անձնակազմին 10-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Կարճ ժամանակահատվածում դառնալով Հայաստանի ամենաճանաչված գործակալություններից մեկը, «Մեդիամաքսը» շարունակում է հավատարիմ մնալ անաչառ և հավաստի լրատվության... մանրամասն »
Երեկ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (ՀԱՄՀ) հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստին պետական հատվածից մասնակցել են խորհրդի անդամներ, ՀՀ նախագահի... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ ԱՊՀ անդամ պետությունների կառավարություննների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցող պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության... մանրամասն »
Հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանության ներքո
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչ օրակարգի հարցերին անցնելը նա տեղեկացրել է, որ կառավարության հաջորդ նիստն սկսվելու է հանձնարարականների կատարողականի քննարկումով, քանի որ դրանք կամ ժամանակին չեն կատարվում, կամ... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Վալտեր Մարությանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ։