Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 սեպտեմբերի 2009


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների հավաքին։
Դիմելով ներկաներին` Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, կառավարության հակաճգնաժամային միջոցառումներն ու գործադիրի հետագա անելիքները, անդրադարձել է Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետևանքներին։
Խոսելով Հայաստանի Հանրապետության կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանք միջազգային փորձագետների կողմից գնահատվել են որպես առավելագույնս արդյունավետ։ Այդ առումով կարևորվել են օժանդակությունը ենթակառուցվածքներին, համակարգաստեղծ ձեռնարկություններին, առանձին միջոցառումների իրականացումը, փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորումը։ Բոլոր այս ուղղություններով ՀՀ կառավարությունը ձեռնարկել է համապատասխան քայլեր։
Վարչապետը ներկայացրել է երկրի տնտեսական զարգացման հեռանկարները, արտաքին շուկաներում հաջողության հասնելու Հայաստանի կառավարության մոտեցումներն ու գործնական քայլերը, գյուղատնտեսության մեջ իրականացվող հեռանկարային ծրագրերը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման քաղաքականությունը և այլն։
Գործադիրի ղեկավարը նշել է, որ այսօր հաջողության հասնելու համար անհրաժեշտ են նոր մոտեցումներ, քանզի մենք չենք կարող ժամանակակից աշխարհում աշխատել հին գործիքախմբով։ «Հայկական աշխարհի» գաղափարախոսությունը կառուցված է այդ իրողությունները հաշվի առնելով։ Այս առումով կարևորվել է Հայաստանի ազգային մրցունակության խորհրդի դերը, Համահայկական բանկի ստեղծումը, արժեթղթերի շուկայի կայացումն ու մեծածավալ ներդրումներ պահանջող ծրագրերի իրականացումը։ Նշված նպատակներին հասնելու համար համագործակցությունը դիվանագիտական կորպուսի հետ պետք է լինի հնարավորինս սերտ։
Այնուհետև Հայաստանի Հանրապետության վարչապետը պատասխանել է դիվանագետներին հետաքրքրող հարցերին։
Ամփոփելով հանդիպումը` Տիգրան Սարգսյանը նշել է, որ արդյունավետ արտաքին և ներքին քաղաքականության իրականացումը փոխկապակցված է, ու որ սպասում է նոր առաջարկների ու նախաձեռնությունների։

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ