Տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) հոգաբարձուների խորհրդի 15-րդ նիստը։ Նիստում բացման խոսքով հանդես է եկել վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը հոգաբարձուների... մանրամասն »
Վարչապետն այցելել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համահայկական երիտասարդական կենտրոն» հիմնադրամի շենքի բացման արարողությանը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը։ Նա նշել է, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում... մանրամասն »
Հաստատվել են 2011-2013 թվականների պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակները
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի... մանրամասն »
Հստակեցվում են նախարարությունների գործառույթները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին. «Մենք ավարտում ենք նախարարությունների գործառույթների հստակեցման աշխատանքը։ Երեկ քննարկեցինք ևս երկու` տրանսպորտի և կապի, էներգետիկայի և բնական... մանրամասն »
Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Հայաստանում Եվրասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցչության բացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման պաշտոնական... մանրամասն »
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, Այսօր համայն հայությունը գլուխ է խոնարհում 95 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի առաջ։ Պետականորեն ծրագրված և իրականացված սպանդի նպատակը հայ ժողովրդի ամբողջական բնաջնջումն էր. ոճիր,... մանրամասն »
«Գիտելիքի վրա հիմնված տնտեսության համար անհրաժեշտ է գիտելիքի վրա հիմնված հասարակություն». Տիգրան Սարգսյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր հաշվետու ժողովին։ Ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Ակադեմիայի այն անդամների հիշատակը, որոնք վերջերս են հեռացել կյանքից։ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ... մանրամասն »
Համագործակցության արդյունքում կստեղծվի Ազգային գիտական լաբորատորիա
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀԻՄ) Ֆլյորովի անվան միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Յու.Հովհաննիսյանին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՀՄԻ-ի... մանրամասն »
Վարչապետն ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, համանախագահ Հայս դե Ֆրիսին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Հաշվիչ դատարանի խորհրդի անդամ, համանախագահ Հայս դե Ֆրիսին։ Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Վերահսկիչ պալատի գործունեությունը և նշել, որ Նիդերլանդների փորձը օգտակար կլինի ՀՀ Վերահսկիչ պալատի... մանրամասն »
Վարչապետն անդրադարձել է միջնաժամկետ ծրագրերին և արձագանքել երիտասարդների բաց նամակին
Կառավարության նիստի ավարտին հայտարարությունների բաժնում միջնաժամկետ ծրագրերի մասին խոսել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Հարցին անդրադարձել է նաև վարչապետը. «Պարոն Դավթյանի ասածի տնտեսական տրամաբանությունն այն է, որ մենք մոտակա տարիների ընթացքում... մանրամասն »