Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 սեպտեմբերի 2010

Քննարկվում է 2011 թ. պետական բյուջեի նախագիծը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին պարտավորեցրել մեկ շաբաթվա ընթացքում ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, ս.թ. սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ։ Տիգրան Սարգսյանն այս առնչությամբ նշել է, որ կառավարությունն սկսում է բյուջետային քննարկումների երկրորդ փուլը։ Տնտեսական կյանքի գլխավոր այդ փաստաթուղթը հանգամանորեն քննարկելուց հետո սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։


«Ընդերքի մասին» օրենսգիրքը և այլ նախագծեր 

Կառավարության հավանությունն է ստացել «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի նախագիծը, որով սահմանվում են ՀՀ տարածքում ընդերքօգտագործման, ընդերքն օգտագործելիս շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանելու սկզբունքներն ու կարգը և այլ իրավահարաբերություններ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս օրենքը կարևորագույններից է և լուրջ նշանակություն է ունենալու մեր երկրի տնտեսական զարգացման համար։ Այդ նկատառումով նույնիսկ առաջարկվում է Հայաստանում ստեղծել ընդերքի առանձին նախարարություն։ «Մենք սխալվելու իրավունք չունենք։ Եվ չնայած օրենքի նախագիծը մշակվել է Համաշխարհային բանկի փորձագետների մասնակցությամբ, այնուամենայնիվ դրա հեղինակային իրավունքը մեզ է պատկանելու», - ասել է Տիգրան Սարգսյանը։ Նա նպատակահարմար է համարել ստանալ բոլոր նախարարությունների կարծիքը և առաջարկել է իր մոտ ևս մեկ քննարկում անցկացնել և գալ ընդհանուր հայտարարի։
Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և ՀՀ ևս հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է սահմանել, որ հարկ վճարողի կողմից ներկայացված բողոքները, որոնց մասով հարկային կամ մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովները ընդունել են դրանք մերժելու կամ մասնակի բավարարելու որոշումներ, պետք է քննարկվեն ՀՀ ֆինանսների նախարարության համակարգում ստեղծված գանգատարկման հանձնաժողովի կողմից։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ արդարադատության նախարարության ակադեմիայի մասին» օրենքի և ևս չորս ՀՀ օրենքներում փոփոխություներ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է միացնել երկրում գործող դատական դպրոցն ու դատախազական դպրոցը և ստեղծել մեկ միասնական դպրոց, որի նպատակն է լինելու դատական ատյանների և դատախազության համակարգի համալրումը մասնագիտորեն պատրաստված կադրերով։
Իր նիստում կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որը մշակվել է` նպատակ ունենալով օրենսդրորեն ավելի հստակ կարգավորել արդեն իսկ գոյություն ունեցող հարաբերությունները և ունենալ հետագայում ևս միջազգային իրավունքի սուբյեկտ չհանդիսացող կամ այդպիսին չճանաչված կազմավորումների հետ խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, հումանիտար կամ ֆինանսատնտեսական աջակցության հարցերը պայմանագրով կարգավորելու իրավական հիմք։
Կառավարության որոշմամբ անհետաձգելի են համարվել աղբահանությանը և սանիտարական մաքրմանը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղիների տեղական տուրքին վերաբերող տասը օրինագծերը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

Գործարկվում է գնումների համակարգի «թեժ գիծ» ծառայությունը


ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և գնումների հրապարակայնության աստիճանի բարձրացման և գնումների համակարգի թեժ գիծ/աջակցման ծառայության գործարկման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 2,000.0 հազար դրամ հեռախոսազանգերի գրանցման ավտոմատ համակարգ և սերվեր ձեռք բերելու նպատակով։ ՀՀ տարածքային կառավարման մարմիններում փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Մալբերի» համակարգի կիրառումը հասանելի դարձնելու և մարզպետարանները տեխնիկական միջոցներով զինելու համար նույն ընթացակարգով ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 26566.8 հազար դրամ։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացում է կատարել 2010 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև ստորագրված Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագրի իրականացման նպատակով դրա գծով մուտքերը և ելքերը ՀՀ 2010թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ։
Կառավարությունը որոշել է «Երևանի N9 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի N117 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին, «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը վերանվանել «Երևանի խոսքի ծանր խանգարում ունեցող երեխաների N8 հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի։ Նշված և այլ կրթօջախների տարածքների և գույքի վերաբաշխման միջոցով հնարավոր կլինի սաների համար ստեղծել ուսման և դաստիարակության նորմալ պայմաններ։
Գործադիրը ընդունել է պետգույքը մասնավորեցնելու որոշում, որի համաձայն ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է իր տնօրինության «Սյունիք» ռեստորանի տարածքը և գույքը (Վայոց ձորի մարզ, Ջերմուկ քաղաք) եռամսյա ժամկետում մասնավորեցնել մրցույթով։ Մեկ այլ որոշմամբ վարչության ենթակայության Երևանի Արշակունյաց 2ա հասցում գտնվող շենքի տեխնիկական հարկի մի մասը հինգ տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանին։ Վերջինս նշված տարածքը օգտագործում է որպես արվեստանոց։
Այգեգործական հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կանոնակարգելու նպատակով կառավարությունը սահմանել է, որ հողամասի բաժանման սխեմայի հիման վրա այգեգործության նպատակով հատկացված և ներկայումս ըստ հողային հաշվեկշռի բնակավայրերի նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքի գրանցման հիմք է հանդիսանում մինչև 1994թ. հունվարի 1-ը տրամադրված այգեգործի գրքույկը։ Որոշմամբ վերացվում են հողամասերի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցման խոչընդոտները։
Գործադիրը որոշել է հողամասերի արժեքների փոխհատուցման, գույքային իրավունքների պետական գրանցման նոտարական վավերացման նպատակով Լոռու մարզպետարանին հատկացնել 17,550.375 հազար դրամ` Ապավենի և Ջիլիզայի գյուղական համայնքներին և 19 քաղաքացիներին վճարելու համար։ Նշված տարածքները ավելի վաղ ճանաչվել էին բացառիկ` գերակա հանրային շահ` սահմանապահ ուղեկալ կառուցելու նպատակով։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց արտասահմանյան գործուղումների ավելացման արդյունքում նրանց ուղեկցող ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների գործուղման ծախսերը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության նշված ծառայությանը հատկացրել է 50000.0 հազար դրամ։
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի օրենքում և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում։ Դրանց շնորհիվ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմն հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման և պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել ևս 26,418.3 հազար դրամ։


Կառավարությունը հաստատել է


-Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը։ Ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ ավելի արդյունավետ պայքար կծավալվի այդ հանցագործության դեմ, կուժեղանա դրա կանխարգելման հնարավորությունը, ինչպես նաև առավել համակողմանիորեն կպաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերն ու իրավունքները,
- ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը, որոնց նպատակն է հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության ապահովումը,
- ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման փաստաթղթավորման, պահպանության, տեղեկատվության փոխանակման կարգը, ոչ նյութական մշակութային արժեքի վկայագիրը,
- հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, որով կարգավորվում են հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը կազմելու և ՀՀ ԿԱ ոստիկանության տեղեկատվական կենտրոն ուղարկելու, հետախուզվող տրանսպորտային միջոցները հաշվառելու, հաշվառումից հանելու և հաշվառման փաստաթղթերը պահպանելու հետ կապված հարաբերությունները,
- միջազգային զարգացման ընկերակցության միջոցներով ֆինանսավորվող «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի կառուցման նպատակով անցկացված 3,121,430,477.00 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով մրցույթի արդյունքները` հաղթող ճանաչելով «Միլաքս գրուպ» ՓԲԸ-ն։
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետությունում երեխաների ծնունդների և մահերի գրանցման, ինչպես նաև հաշվառումից դուրս մնացած երեխաների գրանցման նպատակով իրավական ակտերի մշակման ժամանակացույցին»։ Հարցը հրատապ է և անհապաղ լուծման կարիք ունի։ Գիտակցելով դա, ստեղծվում և ներդրվում են երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը կանխելու գործուն մեխանիզմներ։


Կատարելագործվում է բնապահպանության համակարգի կառավարումը


Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2002թ. օգոստոսի 8-ի «ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և «ՀՀ բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» որոշման մեջ։ Սույն փաթեթը մշակվել է հաշվի առնելով նախարարության կառուցվածքային միավորների գործառույթների դասակարգման վերլուծության արդյունքները։ Գործառույթները ճշտվել են, ավելի հստակ ձևակերպվել, վերացվել են իրավական հիմք չունեցող և կրկնվող դրույթները, ամրագրվել ՀՀ օրենսդրությամբ նախարարությանը վերապահված նոր լիազորությունները։ Մեկ այլ որոշմամբ նախարարության աշխատակազմում ստեղծվել է թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` առանձնացված ստորաբաժանման իրավունքով, հաստատվել են դրա կանոնադրությունը և կառուցվածքը։ Գործադիրն իր երկու որոշումներով փոփոխել է նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման և ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունների կանոնադրությունները, որոնց համաձայն դրանց ամրագրվել են միայն ծառայությունների մատուցման գործառույթներ։ Լրացում կատարելով իր մյուս որոշման մեջ, կառավարությունը «Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն օժտել է ձեռնարկատիրական գործունեության «հիդրոերկրաբանական տեղեկատվության (խորհրդատվության) կազմում և տրամադրում» տեսակով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել ֆինանսավորել ս.թ. սեպտեմբերի 5-ին, սեպտեմբերի 12-ին, սեպտեմբերի 19-ին և սեպտեմբերի 26-ին կայանալիք մի շարք գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել Երևանի «Շտապբուժօգնություն», Աբովյանի «ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» և «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին։
Գործադիրը մինչև ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել մեկ անձի։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ