Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 4 սեպտեմբերի 2010

ՀՀ վարչապետի գավաթը` Բելառուսի հավաքականին





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Վանաձոր` ներկա գտնվելու Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին։ Մրցաշարին ներկա էր հանդբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ, դոկտոր Հասան Մուստաֆան։
Երկրորդ անգամ անցկացվող «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Իրանի և Վրաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականները։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Սիրելի բարեկամներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս այս տոնի կապակցությամբ։ Կարծում եմ, կհամաձայնեք, որ այս մրցաշարը հաջողվեց։ Այն նոր լիցք կհաղորդի հանդբոլի տարածմանը Հայաստանի Հանրապետությունում»։
ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր թիմերին ցուցադրած գեղեցիկ խաղի համար։
Միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթող է ճանաչվել Բելառուսի հավաքականը, որին հանձնվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթը»։ Համապատասխանաբար երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Հայաստանը, Իրանը և Վրաստանը։
Վանաձոր կատարած այցի շրջանակում Տիգրան Սարգսյանն այցելել է «Գլորիա» կարի ֆաբրիկա, շրջել է արտադրամասում, ծանոթացել արտադրատեսականուն։ Ֆաբրիկայում ներկայումս աշխատում է 500 բանվոր։ Ակնալվում է, որ աշխատատեղերի թիվը մինչև տարեվերջ կհասնի 800-ի։

 

Փետրվար 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 

-

Արխիվ