Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 18 հոկտեմբերի 2011

ԱՊՀ կառավարությունների ղեկավարները ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը





Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարությունների ղեկավարները նախ ստորագրել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը, որոնց շուրջ մինչ այժմ քննարկումներ և խորհրդակցություններ են անցկացվել անդամ-պետությունների համապատասխան մարմինների կողմից: Նիստի մասնակիցները քննարկել են նաև համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակում մինչ 2020 թվականն իրականացվելիք ծրագրերի երկրորդ փուլում՝ 2012-2015 թթ, ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր:
Անուհետև կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության և երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագրերին, կապի և տեղեկատվական հաղորդակցության ոլորտում 2012 թվականին ԱՊՀ երկրներում իրականացվելիք միջոցառումներին, ԱՊՀ մասնակից-պետությունների միջև դրամաշրջանառության կարգավորման և վերահսկողության համաձայնագրի հիմնական սկզբունքների միասնական քաղաքականության հաստատմանը:
ԱՊՀ անդամ-երկրների գործադիր մարմինների ղեկավարներն արծարծել են նաև ԱՊՀ մասնակից-պետությունների Հայրենական մեծ պատերազմի վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամներին ցուցաբերվելիք բժշկական և սոցիալական օգնությանն ու կյանքի որակի բարձրացման նպատակով 2012 թվականին իրականացվելիք միջոցառումների ֆինանսավորմանը, ԱՊՀ մասնակից-պետություններ երրորդ երկրներից մուտք գործող քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի համաձայնագրին, միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման և զարգացման նպատակով 2012 թվականին միջոցների հատկացմանն առնչվող հարցեր:
Նիստի մասնակիցները քննարկել են ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2012թ. միասնական բյուջեն։
Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ