Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 18 մարտի 2011

Եվրամիությունն աջակցում է բարեփոխումների ծրագրին





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն ամփոփել է ՀՀ կառավարական պատվիրակության Բրյուսել կատարած այցի արդյունքները, որոնցից կարևորագույնն այն է, որ Եվրամիության բոլոր կառույցները պատրաստակամ են լիակատար և բազմակողմանի աջակցություն ցույց տալ Հայաստանի Հանրապետությանը (Տիգրան Սարգսյանի խոսքը կայքում տեղադրված է առանձին)։


Կրճատվում են արտոնագրման ենթակա գործունեության տեսակները


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունն իր ընդունած ավելի քան մեկուկես տասնյակ որոշումներով փոփոխել, լրացրել կամ ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումները, որոնք վերաբերում էին լիցենզավորմանը։ Մասնավորապես, երկու որոշմամբ դադարեցվել է թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի հետ կապված գործունեության արտոնագիր չպահանջող տեսակների համար արտոնագրման ընթացակարգերը սահմանող իրավական ակտերի գործողությունը, ևս երկու որոշմամբ կասեցվել ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետման չափումների արտոնագիր տրամադրելու գործընթացը։ Հաջորդ երկու որոշումներից մեկով վերահաստատվել է օրենքի այն պահանջը, որ անասնաբուժական գործունեությամբ կարող են զբաղվել անասնաբույժի որակավորում ունեցող բարձրագույն կրթությամբ անձինք, մյուսով ուժը կորցրած է ճանաչվել «Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման արտոնագրման կարգը և արտոնագրի ձևը հաստատելու մասին» ավելի վաղ ընդունված որոշումը։
Վերը նշված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով դադարեցվել է նախկինում բարդ ընթացակարգով տրվող չափման միջոցների արտադրության գործունեության և զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորումը, քանի որ ՀՀ կառավարությունը որդեգրել է գործարար միջավայրի խթանման, այն է` արտոնագրման ենթակա գործունեության կրճատման քաղաքականություն։ Որոշումներից մեկի փոփոխմամբ տարբեր արտոնագրեր տրամադրող 16 պետական մարմիններից մնացել է 10 մարմին, մյուսի ուժը կորցրած ճանաչմամբ երկրում ազատ շուկայական հարաբերությունների և մրցակցության հիման վրա կզարգանա դրամահատման բնագավառը։ Հաջորդ որոշումներով սահմանվել է, որ վիճակախաղերի, ինչպես նաև ինկասացիոն ծառայությունների մատուցման փաստաթղթերը կարող են արտոնագրման մարմին հանձնվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով։ Երկու այլ որոշմամբ արտոնագրման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանվել են պետական կնիքների, դրոշմակնիքների պատրաստման կամ արտադրության կետերը, ուժը կորցրած ճանաչվել մի շարք ենթաօրենսդրական ակտեր։ Եվս երկու որոշմամբ հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի արտոնագրման ենթակա գործունեության տեսակները։ Իր նախկին որոշումներից ևս մեկի փոփոխմամբ գործադիրը քաղաքաշինության արտոնագրման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների որակավորման ստուգման կարգը համապատասխանեցրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշումներով, որոնք բխում են «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքից, զգալիորեն ազատականացվում է արտոնագրման բնագավառը, գրեթե երկու անգամ կրճատվում են արտոնագրման ենթակա գործունեության տեսակները։ Այս միջոցառումները նպաստում են գործարար միջավայրի բարելավմանը, ինչը կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականության կարևոր տարրերից է։


Բյուջետային վարկերն ավելացվում են


ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով ավելի արդյունավետ կդարձնի մաքսային քաղաքականությունը, կնպաստի բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը։ Գործադիրը դեմ է արտահայտվել օրինագծին, որը վաղօրոք քննարկվել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության կոլեգիայում և որին մասնակցելու հրավեր էր ուղարկվել «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավորներին։ Վերջիններս կոլեգիայի նիստին չեն մասնակցել։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատել է, որ ամեն դեպքում պետք է հետևողական լինել և այսուհետև ևս կարևոր հարցերի քննարկմանը հրավիրել ընդդիմության ներկայացուցիչներին` եթե նույնիսկ նրանք չընդունեն հրավերը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց տրամադրվող բյուջետային վարկի գումարը հասցրել 1 մլրդ դրամի։ ՀՀ վարչապետը, արձանագրելով այս փաստը, նշել է, որ շատերը վարկ տրամադրելու կառավարության որոշումը արդյունավետ չէին համարում։ Բայց ահա վարկային լրացուցիչ միջոցներ հատկացնելու հարց է առաջացել։ Մեկ ավտոմեքենայի համար միջին հաշվով պահանջվում է 400-500 հազար դրամ։ Բոլոր հիմքերը կան ասելու, որ քաղաքացիներն իրենց վարկային պարտավորությունները կմարեն ժամանակին և ամբողջ ծավալով։
Գործադիրը քննարկել է Ազգային Ժողովի պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հիմնական աշխատավարձի հավելում սահմանել լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի բնակիչներին։ Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին։ Միևնույն ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ կառավարությունը լեռնային և բարձր լեռնային բնակավայրերի ամրապնդումը, տարածքային համաչափ զարգացումը համարում է իր գործունեության կարևոր, գերակա ուղղություններից մեկը։ Պատգամավորի առաջարկած լուծումը վտանգավոր է, քանի որ բեռ է դրվում մասնավոր հատվածի ուսերին։ Կառավարության մոտեցումն ավելի արդարացված է։ Մեր լուծումները կներառեն պետական հատվածի աշխատավարձերի նկատմամբ հավելավճարների սահմանում, սոցիալական ծրագրերի փաթեթ` սուբսիդավորման տեսքով, ինչպես նաև բանկային տոկոսների սուբսիդավորում։ Այսինքն` պետությունն այդ բեռը չի թողնում մասնավորին, այլ ինքն է ստանձնում։
Կառավարությունն իր նիստում քննարկել է Ազգային Ժողովի մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքի և դրա ընդունման կապակցությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերի փաթեթը և հանգել այն եզրակացության, որ այն լրամշակման կարիք ունի։ Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի 100 տոկոս համամասնական ընտրակարգ սահմանելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ։ Այդ առաջարկությամբ հանդես են եկել ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Գործադիրը գտնում է, որ ներկայումս նպատակահարմար չէ անդրադառնալ հարցին, քանի որ այն անհրաժեշտ է կարգավորել փուլային լուծման տարբերակով։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Կբարձրանա բժշկական սպասարկման որակը


ՀՀ կառավարությունը հաստատել է`
- թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի կամ ՀՀ կառավարության սահմանած դրանց պրեկուրսորների արտադրության գործունեության արտոնագրման կարգը, արտոնագրի ձևերը, նշված նյութերի արտահանում, ներմուծում կամ մեծածախ առևտուր իրականացնելու արտոնագրման կարգը, արտոնագրի ձևերը,
- ճանապարհորդներին (մեկնողներ, ժամանողներ) խորհրդատվության տրամադրման և կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում պատվաստումների իրականացման կարգը։
Գործադիրը հավանություն է տվել`
- հասարակական գիտությունների զարգացմանը նպաստող ծրագրին, որի իրականացմամբ այդ բնագավառի հետազոտությունները կհամապատասխանեն ժամանակակից գիտության պահանջներին, կբարձրանան դրանց մասնագիտական մակարդակն ու միջազգային գիտական և գիտակրթական տարածքի հետ ինտեգրվածության աստիճանը և, որպես հետևանք, կբարձրանա նաև պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը,
- սփյուռքի երիտասարդության` Հայաստան պարբերական այցելությունների «Արի տուն» 2011թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, որոնցով ակնկալվում է մինչև 800 սփյուռքահայ երիտասարդի այցելություն մեր երկիր։


Կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող վարորդական վկայականներ


ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք բխում են «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներից։ Քաղաքացիներին կտրվեն միջազգային չափանիշներին համապատասխանող` տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ազգային և միջազգային վարորդական վկայականներ։ Այդ նույն օրենքով սահմանվել է, որ տրանսպորտային միջոցների սեփականության, գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքները ենթակա են պետական գրանցման։ Գործադիրը այդ գործողությունների կատարման լիազոր մարմին է ճանաչել ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանությունը։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած «ՀՀ սոցիալական ապահովության քարտերի համակարգ ներդնելու մասին» որոշումը, կառավարությունը հստակեցրել է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց հատկացվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի սերիան և համարը սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազա ներառելու կարգը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է հանրակրթական դպրոցների տարրական, միջին և ավագ մակարդակների ֆինանսավորման չափաքանակները որոշելիս ցուցաբերել տարբերակված մոտեցում։
Կառավարությունը լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչի անհրաժեշտությունը պայմանավորված է երկրի բուժհաստատություններում բժշկական ծառայությունների փոխհատուցման համավճարի կիրառության դեպքում հնարավոր հարկային պարտավորության առաջացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմամբ։
Կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է հաշվի առնել ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների պարտադիր սոցիալական ապահովության վճարների գումարները և դրանք նվազեցնել այդ անձանց համախառն եկամտից եկամտահարկի հաշվարկման համար։
Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղծառայողների վարձատրությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ քաղծառայության խորհրդին 2011թ. առաջին եռամսյակում հատկացրել է 37302.6 հազար դրամ։
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն, որով կլուծվի «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» ՊԿ հիմնարկի ՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժինը և ՊԵԿ ստորաբաժանումը տարածքով ապահովելու հարցը։


Այլ հարցեր


ՀՀ կառավարության որոշումներով Լոռու և Տավուշի մարզպետարաններին 2011թ. առաջին եռամսյակում հատկացվել է 2944-ական եվրոյին համարժեք դրամ` եվրոպական տարածաշրջանների վեհաժողովի անդամակցության վճարները վճարելու նպատակով, իսկ Տավուշի մարզպետարանի «Իջևանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն լուծարվել է, քանի որ հնամաշ և օգտագործման համար ոչ պիտանի գույք ունեցող և վարձակալման հիմունքով տարածք զբաղեցնող ընկերության պահպանման ծախսերն արդարացված չեն։
Կառավարության որոշմամբ Լևոն Խալիկյանն ազատվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ