Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 6 մայիսի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է ԵԱՀԿ-ի Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի խորհրդարանական ընտրությունների առաքելության ղեկավար Ռոբերտ Բարրիին: Հանդիպման ժամանակ պարոն Բարրին՝ ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի հետագա զարգացման համար կարևորել է խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացումը և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանն ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ իրենց աշխատանքներին ցույց տրվող աջակցության համար: Նա վարչապետին տեղեկացրել է, որ մայիսյան ընտրություններին ներկա կլինեն Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից ժամանած շուրջ 50 խորհրդարանական դիտորդներ: Ռոբերտ Բարրին հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո ԵԱՀԿ առաքելության ներկայացրած առաջարկությունների մի մասը, որոնք վերաբերում էին ընտրությունների նախապատրաստական փուլի աշխատանքներին, այս ընտրությունների ժամանակ հաշվի կառնվեն: Նա նշել է, որ ընտրությունների ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի միջազգային դիտորդները լինեն հնարավորինս մեծ թվով ընտրատարածքներում՝ ընտրությունները օբյեկտիվորեն գնահատելու համար: ՀՀ վարչապետը զրուցակցին հավաստիացրել է, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելության բոլոր առաջարկությունները՝ ընտրությունների կազմակերպման հետ կապված, հաշվի կառնվեն: Վարչապետն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման շրջանում գլխավորը երկրի կայունության, փոխադարձ վստահելիության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումն է: Հանդիպման ավարտին կողմերը արտահայտել են համագործակցելու իրենց պատրաստակամությունը՝ մեր երկրում խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ