Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 29 հունիսի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի վրացական կողմի պատվիրակությանը՝ Վրաստանի պետնախարարի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Կոբա Գվենեթաձեի գլխավորությամբ: Վարչապետը նշեց, որ հանձնաժողովի երկրորդ նիստի աշխատանքը, որքան էլ որ ծանր էր՝ նկատի առնելով կուտակված և օրակարգում ներառված բազմաթիվ խնդիրները, այնուամենայնիվ, որոշակի դրական տեղաշարժ արձանագրել է, և այժմ շատ կարևոր է ձեռքբերված պայմանավորվածությունների, ստորագրված արձանագրության կետերի իրագործման նկատմամբ հետևողականությունը: Անդրանիկ Մարգարյանը անթույլատրելի համարեց երկու երկրների միջև տարիներով խնդիրներ կուտակելը, երբ կարելի էր ժամանակին դրանց անդրադառնալ, փորձել համատեղ քննարկել, բանակցել և որոշակի լուծումներ գտնել, ինչպես արվեց միջկառավարական նիստի ժամանակ: Սա, ըստ ՀՀ վարչապետի, բխում է երկու երկրների շահերից էլ, քանի որ տնտեսական հարաբերություններից զատ, Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեն քաղաքական սերտ հարաբերություններ և ավանդական բարեկամական կապեր: Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կոբա Գվենեթաձեն համաձայնեց վարչապետի տեսակետին, ըստ որի, երկու երկրների միջև տարբեր մակարդակների հանդիպումներն ավելի հաճախակի պետք է դարձնել՝ փորձելով ընթացքում լուծել առաջացող խնդիրները: Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վրացահայ համայնքին, Վրաստանի ներքաղաքական ներկայիս վիճակին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ