Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 հունիսի 2001

Հունիսի 6-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց 2001-2002 թվականների ընթացքում իրականացվող 3 բարեգործական ծրագիր: Քննարկվեց և հաստատվեց Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ Փախստականների հարցերով նորվեգական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում փախստականների համար կառուցված 27 առանձնատների ջրամատակարարման ցանցի կառուցման ծրագիրը: Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տրամադրված դրամաշնորհի միջոցներով հանրապետությունում կկատարվեն քարտեզագրման աշխատանքներ: Ծրագրի նպատակը 2001 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում նախատեսվող մարդահամարի անցկացման աշխատանքներին աջակցելն է: «Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» ֆրանսիական բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը կշարունակի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում իրականացնել իր բազմաբնույթ ծրագրերը սոցիալական և կրթական ոլորտներում: Ծրագրի շրջանակներում Գյումրիում 200 միայնակ ծերերի համար կկազմակերպվի բարեգործական ճաշարան, օժանդակություն կցուցաբերվի Վանաձորի մանկապարտեզներին և Սպիտակի Դ.Սահակյանի անվան վարժարանին ջեռուցման կազմակերպման հարցում, ֆրանսախոսների ակումբներում կկազմակերպվեն ֆրանսերեն լեզվի և համակարգչային դասընթացներ: Բարեգործական ծրագրերի հաստատման հետ մեկտեղ հանձնաժողովը սահմանեց դրանց շրջանակներում հարկային և մաքսային արտոնությունների շրջանակը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված ու դրանց համար զգալի նշանակություն ունեցող գործարքների և այլ հարցեր:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ