Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 21 հոկտեմբերի 2005

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:

Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից էջմիածին քաղաքի Վ. Կոնստանյան փողոցի նախկին մանկապարտեզի շենքը ծերանոցի վերափոխման ծրագիրը, որի նպատակն է միայնակ, անօգնական և հիվանդ ծերերի համար օթևանի ապահովումը, նրանց առօրյայի կազմակերպումը ու կենսական խնդիրների նկատմամբ հոգ տանելը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կիրականացվեն պաշտպանության նախարարության ռազմավարական -ռազմաքաղաքական գիտաուսումնական կենտրոնի համար օդափոխության և օդաորակավորման սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի N 2 միջնակարգ դպրոցի համար կահույքի պատրաստման և անհատույց տրամադրման, Արագածոտնի մարզի Արեգ գյուղի միջնակարգ դպրոցի համար գրատախտակների պատրաստման ու անհատույց տրամադրման, ինչպես նաև Գյումրի քաղաքի N 32 դպրոցի կաթսայատան արտաքին գազատարի շինմոնտաժային աշխատանքների ծրագրերը: «Երևանի «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մեծ համերգային դահլիճում նոր պատուհանների տեղադրում» ծրագիրը կիրականացվի «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից:

Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ