Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 24 հունիսի 2016

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզ:
Կառավարության ղեկավարը եղել է Արտաշատի տարածաշրջանի մի շարք համայնքներում: Մասնավորապես, Ներքին Դվին և Այգեզարդ համայնքներում Հովիկ Աբրահամյանը հետևել է ծիրանի բերքահավաքի ընթացքին, ապա հանդիպել Ներքին Դվին, Հնաբերդ, Այգեզարդ և Վերին Արտաշատ համայնքների բնակիչներին, լսել նրանց հուզող հարցերը: Գյուղացիները նախ գոհունակությամբ նշել են, որ իրենց համայնքներում բավական խնդիրներ լուծում են ստացել, վերացել է ոռոգման ջրի խնդիրը, վերանորոգվել են համայնքների սոցիալական ենթակառուցվածքները: Այնուհետև համայնքների բնակիչները ներկայացրել են առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում էին հակակարկտային կայանների ավելացմանը, համայնքային ենթակառուցվածքների բարեկարգմանը, ինչպես նաև նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարմանը: Որոշ հարցերի լուծման, մասնավորապես, հակակարկտային լրացուցիչ կայանների տեղադրման առնչությամբ վարչապետը տեղում հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, ինչպես նաև նշել, որ կառավարությունը կքննարկի և կփորձի հնարավորության սահմաններում լուծում տալ բարձրացված մյուս հարցերին ևս: Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրել է, որ նշված համայնքների ենթակառուցվածքների բարեկարգումն արդեն իսկ նախատեսված է ՀՀ կառավարության հաջորդ տարվա ծրագրերով:
Լրագրողների հետ ճեպազրույցում ամփոփելով այցի արդյունքները՝ վարչապետը գոհունակությամբ նշել է, որ այսօր ծիրանի բերքի իրացման խնդիր չկա, մարդիկ նաև գալիս և դաշտից են գնում ծիրանը՝ գյուղացիներին ազատելով լրացուցիչ ծախսերից: Հովիկ Աբրահամյանը կարևորել է այն փաստը, որ նշված համայնքներում ոռոգման ջրի խնդիր այլևս չկա, և այժմ արդեն պետք է նախապատրաստվել խաղողի բերքի ընդունմանը, կազմակերպել, որպեսզի բոլոր վերամշակող գործարանները ժամանակին կարողանան բերքն ընդունել: Անդրադառնալով նախորդ տարի խաղողի մթերման գումարների վճարման գործընթացում առկա դժվարություններին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ համայնքների բնակիչների դժգոհությունը հիմնավոր է, բայց վերամշակող գործարանները նույնպես օբյեկտիվ խնդիրներ ունեն, քանի որ ապրանքի իրացման դժվարություններ կան: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը շարունակաբար զբաղվում է այդ խնդրով, անհրաժեշտության դեպքում ևս մեկ անգամ կքննարկի և կփորձի աջակցել գործարաններին, բայց կա կազմված ժամանակացույց, և վերամշակող գործարանների ներկայացուցիչները խոստացել են մինչև օգոստոս վճարել բոլոր պարտքերը:
Անդրադառնալով երեկ երեկոյան հորդառատ անձրևների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակման և մեքենաների կուտակման հարցին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այժմ կառավարությունն ակտիվ աշխատում է Վրաստանի իշխանությունների հետ՝ ճանապարհը հնարավորինս արագ բացելու ուղղությամբ:
Վարչապետ Աբրահամյանի այցը եզրափակվել է Արարատի մարզպետարանում Արտաշատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությամբ, որի ընթացքում քննարկվել են համայնքների զարգացման ծրագրերը և հետագա անելիքները: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ թե´ պետական կառավարման, թե´ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է համատեղեն ուժերը՝ առկա խնդիրներին լուծում տալու համար և հանձնարարականներ տվել պատկան մարմինների ղեկավարներին:
 

Հունվար 2021
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ