չորեքշաբթի, 14 մարտի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ է նշանակվել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում ընդգրկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը և ՀՀ պաշտպանության նախարարության արտաքին հարաբերությունների և ռազմական համագործակցության վարչության պետ Միքայել Մելքոնյանը: